Հայերեն գրություններով արտեֆակտները տեղադրվեցին Խոջիվանքի հայոց պանթեոնում

Ի պատասխան Վիրահայոց թեմի առաջնորդական տեղապահ հոգեշնորհ Տեր Կիրակոս վարդապետ Դավթյանի և Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ռուբեն Սադոյանի ՝ Թբիլիսիի քաղաքապետարանի մշակույթի բաժնին ուղղված դիմումների, Վրաստանի Մշակույթի նախարարության հուշարձանների պահպանության դեպարտամենտի միջնորդությամբ, Վիրահայոց թեմի վարչատնտեսական բաժնի և Թբիլիսիի զարգացման հիմնադրամի միջև կնքվեց պայմանագիր։ Պայմանագրի հիման վրա Թբիլիսի քաղաքի Մշրալի խիդի (Չոր կամուրջ), Զաարբրուկենի կամուրջների, Դեդա էնա (Մայրենի լեզվի) և Ապրիլի 9֊ի անվան զբոսայգիներում իրականացված վերականգնողական աշխատանքների ժամանակ հայտնաբերված հայկական գրություններով հուշաքարերը' արտեֆակտները' պետական սեփականության իրավունքով, փոխանցվեցին Վիրահայոց թեմին։

2019 թվականի նոյեմբերի 1-֊ին արտեֆակտները տեղափոխվեցին Հայ գրողների և հասարակական գործիչների Խոջիվանքի պանթեոն և տեղադրվեցին պանթեոնի տարածքում։

73173629

  • Created on .
  • Hits: 67

Կոնտակտ

5, Samghebro St., 0105 – Tbilisi, Georgia
Phone: +995322922248
+995322754111
Email: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։