Վիրահայոց թեմի առաջնորդական տեղապահի այցը Բրյուսել

2019 թվականի նոյեմբերի 18-19-ին, Վիրահայոց թեմի առաջնորդական տեղապահ հոգեշնորհ Տեր Կիրակոս վարդապետ Դավթյանը, Եվրոպայի ժողովրդական կուսակցությանն (EPP) առընթեր գործող միջկրոնական երկխոսության շրջանակներում գտնվում էր Բրյուսելում: Այցը, որի կազմում էին Վրաստանի Ուղղափառ Եկեղեցու, Հայ Առաքելական, Կաթոլիկական, Մուսուլմանական և եբրայական եկեղեցիների ներկայացուցիչները, կազմակերպել էր Ռոնդելիի հիմնադրամը: Երկօրյա այցի շրջանակներում կայացան հանդիպումներ ՆԱՏՕ-ի Գլխավոր գրասենյակում, Եվրախորհրդարանում և Եվրահանձնաժողովում:

«Եկեղեցու և կրոնական թեմերի դերը խաղաղության վերականգնման և հակամարտությունների կարգավորման գործընթացում» թեմայով սեմինարին զեկուցումով հանդես եկավ Վիրահայոց թեմի առաջնորդական տեղապահը: Հոգեշնորհ Տեր Կիրակոս վարդապետի ելույթը Վրաստանի պետական լեզվով էր և վերաբերում էր Վրաց Ուղղափառ Եկեղեցու ու մյուս կրոնական համայնքների հետ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Վիրահայոց թեմի համագործակցությանը, ինչպես նաև Վրաստանի համար օգտակար հարցերի կարգավորմանը տարբեր կրոնական համայնքների աջակցությանը: Վիրահայոց թեմի առաջնորդի ելույթն ունկնդրվեց մեծ ուշադրությամբ:

49099800206Երկօրյա այցի շրջանակներում պատվիրակության անդամները հանդիպում ունեցան Կովկասի և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապաթուրայի հետ, քննարկումներ տեղի ունեցան Եվրոպայի ժողովրդական կուսակցության գլխավոր քարտուղարի, արտաքին հարաբերությունների գլխավոր քարտուղարի, Եվրախորհրդարանի միջմշակութային և կրոնական երկխոսության աշխատանքային խմբի համանախագահի և Եվրամիությունում Ուղղափառ Եկեղեցիների ներկայացուցչական կոմիտեի անդամների հետ: Պատվիրակության անդամները ներկա գտնվեցին նաև Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների կոմիտեի նիստին, քննարկեցին Վրաստանի տարածքային ամբողջականության և երկրում ընթացող գործընթացների հետ կապված հարցեր, խոսեցին նաև բժիշկ Վաժա Գափրինդաշվիլիի գերության փաստի մասին: Հանդիպումների ժամանակ կարևորվում էր տարբեր կրոնների ներկայացուցիչների դերը և մասնակցությունը երկրի համար կարևոր գործընթացներին:

  • Created on .
  • Hits: 90

Կոնտակտ

5, Samghebro St., 0105 – Tbilisi, Georgia
Phone: +995322922248
+995322754111
Email: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։