«Ռեստիտուցիայի հիմնախնդիրը Վրաստանում» ֆիլմի շնորհանդես

2019 թվականի նոյեմբերի 27-ին Վրաստանի խորհրդարանի Ազգային գրադարանում տեղի ունեցավ «Ռեստիտուցիայի հիմնախնդիրը Վրաստանում» վավերագրական ֆիլմի շնորհանդեսը: Ֆիլմը նվիրված է Ռեստիտուցիայի օրենքի բացակայության հետևանքով երկրի կրոնական փոքրամասնությունների

2019 թվականի նոյեմբերի 27-ին Վրաստանի խորհրդարանի Ազգային գրադարանում տեղի ունեցավ «Ռեստիտուցիայի հիմնախնդիրը Վրաստանում» վավերագրական ֆիլմի շնորհանդեսը: Ֆիլմը նվիրված է Ռեստիտուցիայի օրենքի բացակայության հետևանքով երկրի կրոնական փոքրամասնությունների առջև ծառացած խնդիրների լուսաբանմանը: Ֆիլմում ցույց են տրված հինգ կրոնական կազմակերպությունների՝ կաթոլիկական լատինական, լութերական, Հայ Առաքելական, մուսուլմանական և եբրայական կրոնական համայնքներից խորհրդային տարիներին բռնագրավված քրիստոնեական եկեղեցիները, մզկիթները, սինագոգները, որոնք մինչև օրս չեն վերադարձվում իրենց սեփականատերերին, չի կատարվում նաև հասցված վնասին համարժեք փոխհատուցում:

Շնորհանդեսին ներկա էին վերոնշյալ կրոնական համայնքների ղեկավարները և ներկայացուցիչներ: Վիրահայոց թեմը ներկայացնում էին Մշակույթի բաժնի տնօրեն Սուրեն Աբրամյանը, Կրթության բաժնի տնօրեն Եվգենյա Մարկոսյանը և լրատվության բաժնի տնօրեն Սուսաննա Խաչատրյանը: Ներկաները խոսեցին այն հիմնախնդիրների շուրջ, որոնք չեն արտացոլված ֆիլմում:

Վիրահայոց թեմի մոտեցումը խնդրին ներկայացրեց մամլո և լրատվության բաժնի տնօրեն Սուսաննա Խաչատրյանը: Վերջինս հավելեց, որ բռնագրավված հայկական տաճարների թիվը ավելի է և դրանք նաև Թբիլիսիից դուրս են: Ելույթ ունեցողը կարևորեց վրացականացված եկեղեցիների հարցը ընդգծելով, որ այդ եկեղեցիների պատկանելության հետքը նպատակասլացորեն հիմնավորապես ոչնչացվում է: Վիրահայոց թեմի ներկայացուցիչը բարձրացրեց նաև ֆիլմի նկարահանման նպատակի հարցը, քանզի շնորհանդեսին, ինչպես միշտ , ներկա էին ֆիլմում նկարահանված կրոնական համայնքների ներկայացուցիչները, իսկ լայն հասարակությունը շարունակում է անհաղորդ մնալ կրոնական և ազգային փոքրամասնությունների հիմնախնդիրներին:

Ելույթ ունեցողները խոսեցին ռուսական կողմի ազդեցության մասին, բարձրացվեց հիմնախնդիրների դեմ համախմբված պայքարելու անհրաժեշտությունը:

Ֆիլմի նկարահանման գաղափարը պատկանում է «Կրոնները հանուն խաղաղության» ոչկառավարական կազմակերպությանը: Ֆիլմը նկարահանվել է կազմակերպության ղեկավար Լելա Խոնելիձեի նախաձեռնությամբ, Կոնստանտինե Չաչիբաիայի սցենարով, ֆիլմի ռեժիսորն է Իրակլի Իմեդաձեն:

  • Created on .
  • Hits: 92

Կոնտակտ

5, Samghebro St., 0105 – Tbilisi, Georgia
Phone: +995322922248
+995322754111
Email: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։