Ղափամայի տոն՝ ձմռան առաջին օրը

2019 թվականի դեկտեմբերի մեկին Վիրահայոց թեմում նշվեց ավանդական «Ղափամայի» տոնը: Արդեն 5-րդ տարին անընդմեջ միջոցառումն իրականացվում է Վրաստանի հայ կանանց «Շուշանիկ» միության նախաձեռնությամբ, Վիրահայոց թեմի հովանավորությամբ և «Հայարտուն» կենտրոնի աջակցությամբ: Հայկական ազգային այս կերակրատեսակի ժողովրդականացմանը միտված գեղեցիկ տոնակատարությունը նվիրվում է ձմեռնամուտին: Ավանդույթը չխախտվեց նաև այս անգամ:

79288640Կիրակնօրյա Սուրբ Պատարագից հետո Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցուց հավատացյալները տեղափոխվեցին «Հայարտուն» կենտրոնի Գալուստ Գյուլբենկյան սրահ, որտեղ թիվ 104 հայկական հանրային դպրոցի (տնօրեն՝ Իրինա Ժամկոչյան) աշակերտների ուժերով կազմակերպվել էր աշնան հրաժեշտի ցուցահանդես և Վրաստանի հայ կանանց «Շուշանիկ» միության անդամների զարդարած սեղանները՝ արքայական «Ղափամայով», շոգեխաշած ու խորոված դդումներով, խմորեղենով, մուրաբաներով, տաք թեյով ու սուրճով:

Դահլիճը լեփ-լեցուն էր մարդկանցով: Ներկաներին ձմռան առաջին օրը շնորհավորելու էին եկել Վրաստանի խորհրդարանի անկախ պատգամավոր Դավիթ Ճիճինաձեն, Աջարիայից՝ առաջնորդական տեղապահի խորհրդական Արմեն Գևորգյանը, թեմի հոգևոր հայրերը, առաջնորդարանի պաշտոնյաները:

Իր օրհնաբեր ներկայությունն էր բերել Վիրահայոց թեմի առաջնորդական տեղապահ հոգեշնորհ Տեր Կիրակոս վարդապետ Դավթյանը:

78243721Վրաստանի հայ կանանց «Շուշանիկ» միության նախագահ Սուսաննա Խաչատրյանի ողջույնից հետո, ներկաներին շնորհավորանքի խոսքով դիմեց Վրաստանի խորհրդարանի անկախ պատգամավորը, ով ամեն տարի սիրով մասնակցում է «Ղափամայի» տոնին: Թեմի առաջնորդական տեղապահ Տեր Կիրակոս վարդապետը շնորհավորեց ներկաներին եղանակային այլ ժամանակաշրջան անցնելու կապակցությամբ, հանգամանալից խոսեց «Ղափամա» տոնի խորհրդի մասին, ներկաներին հորդորեց ապրել Եկեղեցուն նվիրումով և քրիստոնեական մեծ հավատքով:

Հայր Սուրբը օրհնեց զարդարված սեղանները, գնահատանքի խոսք ասաց մասնակից տիկնանց, որից հետո «Ներսես Շնորհալի» երգչախմբի կատարմամբ դահլիճում տարածվեց «Ղափամա» երգը՝ հրավիրելով հյուրասիրության:

78567689Թեմի մշակույթի բաժնի ծրագրով «Հայարտուն» կենտրոնի գեղարվեստական խմբերը մատուցեցին գեղեցիկ համերգ, ուրախ տրամադրություն ստեղծելով ներկաների մոտ:

Դեկտեմբերի մեկին «Ղափամայի» տոնը նշվեց նաև Ախալքալաքում: Չնայած Ջավախքի ցրտաշունչ եղանակին, տոնն իրականացվեց «Սուրբ խաչ» եկեղեցու բակում՝ հայկական ազգային պարի և երգի ուղեկցությամբ:

79091839

Հայարտուն

  • Created on .
  • Hits: 391

Կոնտակտ

5, Samghebro St., 0105 – Tbilisi, Georgia
Phone: +995322922248
+995322754111
Email: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։