Վերքը սպիացել է , հիշատակն անմոռաց է

Երեք տասնյակից ավելի է անցել այն չարագույժ օրվանից, երբ անսպասելիորեն խախտվեց Հայաստանի անդորրը: 1988թ. դեկտեմբերի 7-ին, Հայաստանի մոտ 40 տոկոսն ընդգրկող տարածքում տեղի ունեցավ ավերիչ երկրաշարժ՝ էպիկենտրոնում՝ 10 բալ ուժգնությամբ:

2019 թվականի դեկտեմբերի 7-ին, ժամը 11 անց 41 րոպեին հայոց Եկեղեցիներում հնչեցին զանգի ղողանջները, աշխարհին ու մարդկությանը հիշեցնելով, Հայաստան աշխարհը ցնցած աղետալի երկրաշարժի մասին: Այս տարի լրացավ այդ մահաբեր օրվա 31-րդ տարելիցը և ամեն տարվա նման այսօր էլ մարդիկ մոմ վառեցին ու աղոթք արեցին անմեղ զոհերի հոգիների հանգստության համար:

Վիրահայոց թեմի եկեղեցիներում նույնպես ոգեկոչման արարողությունը սկսվեց եկեղեցու զանգերի հարվածներով: Տեղերում հոգևոր հայրերի կողմից, սարկավագաց դասի մասնակցությամբ կատարվեց հոգեհանգստի պաշտոն:

79137767Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցում հավաքվել էին այդ դաժան օրերը հիշողները, կորուստներ ունեցողները, օգնություն ցուցաբերողները, զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցողները:

Եկեղեցու հոգևոր հովիվ արժ. Տեր Սամվել քհն. Թորոսյանը անդրադարձ կատարեց հայ ժողովրդին պատուհասած բնական աղետի ավերիչ գործողությանը, արժևորեց առաջինը օգնության ձեռք մեկնած Վրաստանի և վրաց ժողովրդի, աշխարհի բազում երկրների ու ժողովուրդների համակողմանի օգնությունը, որի արդյունքում հայ ժողովուրդն իր մեջ ուժ գտավ մահացու հարվածից սթափվելու և ոտքի կանգնելու, ավերված քաղաքներն ու գյուղերը կառուցելու և ամեն տարի այս օրը իր անմեղ զոհերի հոգու խաղաղության համար եկեղեցիներում աղոթելու համար:

Եկեղեցում հոգեհանգստի պաշտոնից հետո ավերիչ երկրաշարժի արհավիրքների մասին «Հայարտուն» կենտրոնում ցուցադրվեց «Երկրաշարժ» ֆիլմը:

78548766

Սբ. Էջմիածին, Հայարտուն

  • Created on .
  • Hits: 406

Կոնտակտ

5, Samghebro St., 0105 – Tbilisi, Georgia
Phone: +995322922248
+995322754111
Email: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։