Հոգևոր ծառայողների համար տեղեկատվական ռեսուրս

2019 թվականի դեկտեմբերի 18-ին, Թբիլիսիում, «Շերատոն Մետեխի պալաս» հյուրանոցում կայացավ «Վաղ ամուսնության և ընտանիքում բռնության հարցերով» կրոնական ծառայողների համար տեղեկատվական ռեսուրս- բրոշյուրի շնորհանդեսը:

Միջոցառմանը ներկա էին Վրաց Ուղղափառ Եկեղեցու, Վրաստանում գործող կրոնական միավորումների ներկայացուցիչները, պետական կառույցների ղեկավարներ:

Վիրահայոց թեմը ներկայացնում էր Ռուսթավի քաղաքի հայության հոգևոր հովիվ, Սբ. Գրիգոր Նարեկացի կրթամշակութային կենտրոնի հոգևոր տեսուչ արժ. Տեր Նարեկ քահանա Ղուշչյանը:

7990815Հրատարակության նախաձեռնողները և շնորհանդեսի կազմակերպիչները հանգամանալից խոսեցին տեղեկատվական ռեսուրսի մասին, որտեղ զետեղված են ընտանեկան բռնության զոհերի վիճակագրական տվյալներ, նկարագրություններ: Նման անձանց թիվը տարեցտարի ավելանում է, պատճառը հիմնականում զոհերի՝ իրենց իրավունքների մասին իրազեկվածության բացակայությունն է, հնազանդությունը, սարսափը առավել սոսկալի հետևանքների մասին: Բրոշյուրը, որի հրատարակությունը ծրագրվել էր դեռևս անցյալ տարի կայացած միջկրոնական խորհրդի հանդիպմանը, այժմ արդեն հասանելի է բոլոր կրոնական համայնքներին: Հատուկ աշխատանքային խմբի կողմից, բոլոր դավանանքների ներկայացուցիչների մասնակցությամբ, ստեղծված այս հրատարակության նպատակն է օգնել կրոնական ծառայողներին՝ իրենց հոտի անդամ նման բռնությունների զոհերի հետ հաղորդակցության ժամանակ, իրազեկել նրանց իրավունքների օրենսդրական շրջանակի և պետության կողմից առաջարկված աջակցության սերվիսների ու ցուցաբերվող օգնության մասին:

Ելույթ ունեցող պաշտոնյաները, կրոնական միավորումների ներկայացուցիչները, հյուրերը բարձր գնահատեցին հրատարակությունը և ընդգծեցին, որ սույն տեղեկատվական բրոշյուրը կարևոր նորույթ է: Այն նաև միջկրոնական երկխոսության և ջանքերի միավորման հիանալի օրինակ է ՝երկրի և հասարակության առջև ծառացած հիմնախնդիրների կարգավորման գործում:

Վաղ ամուսնության և ընտանեկան բռնության հարցերի մասին կրոնական ծառայողների համար նախատեսված տեղեկատվական ռեսուրսի հրատարակությունը պատրաստվել է «21-րդ դար» միության, մարդկանց վաճառքի (թրեֆիկինգի) զոհերի, տուժածների պաշտպանության և օգնության պետական հիմնադրամի և ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի (UNFPA) Վրաստանի գրասենյակի գործընկերության շրջանակներում:

Հրատարակության առաջաբանում զետեղված է Վիրահայոց թեմի առաջնորդական տեղապահ հոգեշնորհ Տեր Կիրակոս վարդապետ Դավթյանի գնահատականը նման օժանդակ բրոշյուրի հրատարակության կարևորության մասին, որի հետ դուք կարող եք ծանոթանալ հետևյալ հղումից:

Document359

Document361

Document360

  • Created on .
  • Hits: 363

Կոնտակտ

5, Samghebro St., 0105 – Tbilisi, Georgia
Phone: +995322922248
+995322754111
Email: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։