Ճրագալույցի Սուրբ Պատարագ Վիրահայոց Թեմի եկեղեցիներում

2020 թվականի հունվարի 5-ի երեկոյան՝ Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության առաջին տաղավար տոնի առիթով Սուրբ և Անմահ Պատարագ մատուցվեց Վիրահայոց Թեմի եկեղեցիներում: Սուրբ Ծննդյան նախատոնակին, եկեղեցիներում մատուցվեց Ճրագալույցի Սուրբ Պատարագ:

Բազմամարդ էին Թբիլիսիի, Բաթումիի, Ջավախքի առաջնորդական փոխանորդության, Քվեմո Քարթլիի տարածաշրջանի հայոց եկեղեցիները, հավատացյալները եկել էին առաջինը լսելու Տեր Հիսուս Քրիստոսի ծննդյան ավետիսը:

Մինչ Սբ. Պատարագի սկսվելը, եկեղեցիներում կատարվեց Երեկոյան ժամերգություն, ընթերցվեցին Սուրբգրային տարբեր հատվածներ:

20200105 173617Հավատացյալներով լեփ-լեցուն էր Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցին, որտեղ պատարագիչն էր Վիրահայոց Թեմի առաջնորդական տեղապահ հոգեշնորհ Տեր Կիրակոս վարդապետ Դավթյանը: Ճրագալույցի Սբ. Պատարագին ներկա էին Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Դավիթ Ճիճինաձեն, պետական և հասարակական գործիչներ, համայնքային ղեկավարներ, բազում հավատացյալներ:20200105

Հընթացս Ս. Պատարագի հգշ. Կիրակոս վարդապետն իր քարոզում անդրադարձ կատարեց Տիրոջ Ս. Ծննդյան խորհրդին. Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծնունդին՝ որպես պարգև մարդկությանը՝ մեղքերից ձերբազատվելու, նրա ցավերն ամոքելու, հույս և ապավեն դառնալու, նրան դեպի Երկնային թագավորություն առաջնորդելու համար: Պատարագիչ Հայր Սուրբը հորդորեց հավատացյալներին Աստծուն խնդրել, որ Իր իմաստության Լույսը ծագեցնի իրենց մտքի, հոգու և կյանքի մեջ, որպեսզի նրանց սիրտը դառնա այն մսուրը, որտեղ կարող է Լույսը ծագել, կարող է Սերը հայտնվել և փառավորվել ամենքի կյաքում և հավատքի մեջ:

20200105 182220Հավարտ Ս. Պատարագի Թեմակալ առաջնորդը վառեց կենսատու մոմը, որից Հիսուս Քրիստոսին խորհրդանշող աստվածային լույսը, որը խորհրդանշում է նաև բեթղեհեմյան աստղի լույսը, որն առաջնորդեց մոգերին դեպի Հիսուս Մանուկը, առաջնորդի նրանց դեպի ճշմարիտ Լույսը, դեպի Աստծու Որդին: Հիսուս Քրիստոսին խորհրդանշող լույսը բաշխվեց ներկա հավատացյալներին: Նրանք եկեղեցում վառված ճրագներով իրենց հետ տարան Սուրբ Ծննդյան ավետիսը և աստվածային լույսը:

Սբ. Պատարագի արարողությունից հետո հոգևորականների թափորը շարժվեց դեպի թեմակալ առաջնորդի «Հայարտուն» նստավայր, որտեղ կատարվեց տնօրհնեքի կարգ:

Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին հինգ տաղավար տոներից երկուսի՝ Սուրբ Ծնունդին և Սուրբ Զատկին նախորդ օրերը կոչում է ճրագալույց: «Ճրագալույց» անունը ծագել է «ճրագ լուցանել» արտահայտությունից, որ նշանակում է ճրագ վառել, մոմ վառել: Այդ օրը երեկոյան, մարդիկ եկեղեցում վառած ճրագները տանում են իրենց տները:

20200105

Սբ. Էջմիածին

  • Created on .
  • Hits: 745

Կոնտակտ

5, Samghebro St., 0105 – Tbilisi, Georgia
Phone: +995322922248
+995322754111
Email: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։