Վրաց Ուղղափառ եկեղեցին նշեց Քրիստոսի Մկրտության տոնը

2020 թվականի հունվարի 19-ին Վիրահայոց թեմի Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցում, Թեմի առաջնորդական տեղապահ հոգեշնորհ Տեր Կիրակոս վարդապետ Դավթյանի հանդիսապետությամբ, կիրակնօրյա Սուրբ և Անմահ Պատարագ մատուցեց արժանապատիվ Տեր Տաթև քահանա Մարուքյանը:

Seg

Օրը տոնական էր Ուղղափառ Եկեղեցու համար: Հունվարի 19-ին Վրաց Ուղղափառ Եկեղեցին նշում է Հիսուս Քրիստոսի Մկրտության տոնը: Վիրահայությունը աշխարհի այն եզակի ժողովուրդներից է, ով հնարավորություն ունի տարվա մեջ երկու անգամ ոգեկոչվելու մեր Տեր Հիսուս Քրիստոսի Սուրբ Մկրտությամբ և հոգեպես մաքրվելու օրհնված և Սուրբ մյուռոնով օծված ջրով:

Հավարտ Սուրբ Պատարագի, հոգեշնորհ Հայր Սուրբը, դիմելով ներկա հավատացյալներին, անդրադարձ կատարեց օրվա խորհրդին, վերստին խոսեց միայն ու միայն հավատքով՝ օրհնված ջրով մեղքերից ազատվելու ու Սուրբ ջրով հոգին ու մարմինը բժշկելու մասին: Առաջնորդական տեղապահը Ուղղափառ Եկեղեցու հետևորդներին շնորհավորեց Քրիստոսի Մկրտության տոնի առիթով, ավետելով Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության ավետիսը:

Dhf

Սբ. Էջմիածին

  • Created on .
  • Hits: 281

Կոնտակտ

5, Samghebro St., 0105 – Tbilisi, Georgia
Phone: +995322922248
+995322754111
Email: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։