Թբիլիսիի Սբ. Էջմիածին եկեղեցում կատարվեց հոգեհանգստյան կարգ

2020 թվականի հունվարի 20-ին, Վիրահայոց թեմի Թբիլիսիի Սբ.Էջմիածին եկեղեցում հոգևորականների և սարկավագների մասնակցությամբ կատարվեց հոգեհանգստյան կարգ Բաքվում և Սումգայիթում իրականացված հայերի ջարդերի 30-րդ տարելիցի առիթով:

Արժանապատիվ Տեր Վիրապ քահանա Ղազարյանը անդրադարձ կատարեց Բաքվում և Սումգայիթում 30 տարի առաջ հայության դեմ իրագործված ոճրագործությանը, դատապարտեց ազգային պատկանելության նշանով մարդկանց սպանելու, տեղահանելու և տանջանքի ենթարկելու ամեն տեսակ գործողություն:

Այնուհետև կատարվեց հոգեհանգստյան կարգ: Հոգևոր դասը և հավատացյալները աղոթք բարձրացրին առ Աստված ջարդերին զոհ գնացած հայորդիների հոգու խաղաղության և հանգստության համար:

  • Created on .
  • Hits: 268

Կոնտակտ

5, Samghebro St., 0105 – Tbilisi, Georgia
Phone: +995322922248
+995322754111
Email: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։