Կրոնի հարցերով պետական գործակալության երկամյա գործունեության հաշվետվության շնորհանդես

2020 թվականի փետրվարի 26-ին Թբիլիսիի «Բիլթմոր» հյուրանոցում կայացավ Կրոնի հարցերով պետական գործակալության 2018-2019 թվականի հաշվետվությունը: Հաշվետվության շնորհանդեսին ներկա էին Վրաստանում գործող կրոնական կազմակերպությունների ղեկավարները, Վրաստանի խորհրդարանի և կառավարության անդամներ, միջազգային կազմակերպությունների և դիվանագիտական կորպուսի, լրատվամիջոցների ներկայացուցիչներ: Հաշվետու շնորհանդեսին իր ներկայությունն էր բերել նաև Վիրահայոց թեմի առաջնորդական տեղապահ հոգեշնորհ Տեր Կիրակոս վարդապետ Դավթյանը:

Գործակալության երկամյա գործունեության մասին հաշվետվությամբ հանդես եկավ Վրաստանի Կրոնի հարցերով պետական գործակալության նախագահ Զազա Վաշաղմաձեն: Նա իր ելույթում կանգ առավ երկրում կրոնի ազատության տեսանկյունից առկա իրավիճակի և գործակալության կողմից դավանանքի ազատության, հանդուրժողականության մթնոլորտի ստեղծման ուղղությամբ իրականացված միջոցառումների վրա:

Հանրագումարային զեկույցում խոսելով Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Վիրահայոց թեմի մասին, Կրոնի գործակալության նախագահ Զազա Վաշաղմաձեն հայտնեց, որ ներկա դրությամբ Վրաստանում գործում են ավելի քան վեց տասնյակ հայկական եկեղեցիներ, որոնց մեծ մասը մշակութային ժառանգության հուշարձաններ են և գտնվում են պետության պետության տնօրինության ներքո:

Զեկուցողը նշեց, որ ավարտվեցին Թբիլիսիում գտնվող Նորաշեն» հայկական եկեղեցու ամրացման և պահածոյացման աշխատանքները, որի համար պետության կողմից հատկացվել էր շուրջ մեկ միլիոն լարի: Բարձրացվեց «Նորաշեն» և Մուղնու Սուրբ Գևորգ եկեղեցիների ամրացման աշխատանքների անհրաժեշտությունը, հավելելով, որ այս եկեղեցիների վերանորոգումը, խնամքը և պահպանումն իրականացնում է Վրաստանի պետությունը:

87832364 1996705400463189 6656530200139923456 O

  • Created on .
  • Hits: 217

Կոնտակտ

5, Samghebro St., 0105 – Tbilisi, Georgia
Phone: +995322922248
+995322754111
Email: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։