Հիսուս Քրիստոսի Սուրբ Հարության տոնը Թբիլիսիի հայոց եկեղեցինրում

2020 թվականի ապրիլի 12-ին, Մեր Տեր Հիսուս Քրիստոսի Սուրբ Հարության տոնի սրբազան արարողություններին թբիլիսահայ հավատացյալը մասնակցեց Սուրբ Գևորգ առաջնորդանիստ և Հավլաբարի Սուրբ Էջմիածին եկեղեցիների բակերում աղոթք բարձրացնելով և Պատարագն ունկնդրելով՝ բարձրախոսների միջոցով:
Սուրբ Գևորգ եկեղեցու բակում հավատացյալների շրջանում էին նաև Վրաստանում ՀՀ դեսպանության դիվանագետներ Արտակ Գրաբսկին, Հարություն Հայրապետյանը և «Վրաստան» թերթի խմբագիր Վան Բայբուրթյանը:

1Եկեղեցում կատարվեց ժամերգություն, Անդաստանի արարողություն, ապա Վիրահայոց թեմի առաջնորդական տեղապահ հոգեշնորհ Տեր Կիրակոս վարդապետ Դավթյանը, Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնի կապակցությամբ, մատուցեց Սուրբ և Անմահ Պատարագ:
Հընթացս Սուրբ Պատարագի Պատարագիչ Հայր Սուրբն ընթերցեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի զատկական պատգամը:

1Այնուհետև բակում հավատացյալների ծնկաչոք ապաշխարհության կարգից հետո, ներկաները՝ պահպանելով սահմանված հանձնարարականները, մեկ-մեկ մտան եկեղեցի և ստացան Սուրբ Հաղորդություն:

Հավարտ Սուրբ և Անմահ Պատարագի, Թեմակալ առաջնորդը շնորհավորեց հավատացյալներին Սբ. Զատիկի՝ որպես չարի դեմ բարու, խավարի դեմ լույսի հաղթանակի տոնի կապակցությամբ:
Երկուշաբթի օրը, ՀԻՇԱՏԱԿ ՄԵՌԵԼՈՑ կկատարվի հոգեհանգստյան կարգ:

1

  • Created on .
  • Hits: 237

Կոնտակտ

5, Samghebro St., 0105 – Tbilisi, Georgia
Phone: +995322922248
+995322754111
Email: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։