Հիշատակի ոգեկոչման արարողություն Վիրահայոց թեմում

Աշխարհով մեկ տարածված համաճարակը չէր կարող սակայն խոչընդոտել Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակներին հիշելու և ոճրագործությունը դատապարտելու արարողությունները:

942405232020 թվականի ապրիլի 23-ին, ժամը 21:00-ին, վիրահայերը տներում մոմ վառեցին ու աղոթք բարձրացրին անմեղ զոհերի հոգու խաղաղության համար: Վրաստանի տարբեր շրջաններում և մայրաքաղաք Թբիլիսիում բնակվող հայերը միացան աշխարհով մեկ ընթացող առցանց քայլարշավին:

Ապրիլի 24-ին, ժամը 12-ին Վիրահայոց թեմի գործող եկեղեցիներում 24 անգամ ղողանջեցին զանգերը, որպես ոճրագործության բոթ, որպես անմեղ զոհերի հիշատակի խոնարհում:

Թբիլիսիի Հավլաբարի Սուրբ Էջմիածին եկեղեցում Վիրահայոց թեմի առաջնորդական տեղապահ հոգեշնորհ Տեր Կիրակոս վարդապետ Դավթյանի նախագահությամբ, հոգևորականաց և սարկավագաց դասի մասնակցությամբ կատարվեց դռնփակ բարեխոսական կարգ՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության Սուրբ նահատակների: Արարողությանը ներկա էին Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ռուբեն Սադոյանը, դեսպանության դիվանագիտական կազմը, «Վրաստան» թերթի խմբագիր Վան Բայբուրթյանը, թբիլիսահայ հասարակայնության ներկայացուցիչներ:

94306884Հավարտ արարողության Կիրակոս վարդապետը խոսելով օրվա խորհրդի մասին, անդրադարձ կատարեց մեծ եղեռնի անմեղ զոհերի սրբադասմանը և կարևորեց նրանց հիշատակը ոչ թե հոգեհանգիստներով հիշել, այլ սուրբ նահատակների հիշատակի ոգեկոչման կարգով դատապարտել ցեղասպանությունը և հայցել մարդկությանը նման ոճիրներինց զերծ պահելու, աշխարհում խաղաղություն պահպանելու և երկրներին զարգացում ու առաջընթաց բերելու նրանց բարեխոսությունն առ Աստված:

Ներկաները ծաղիկներ խոնարհեցին եկեղեցու բակում կանգնեցված Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակի խաչքարի պատվանդանին:

Վիրահայությունը միջոցառմանը հետևում էր առցանց հեռարձակման միջոցով:

94203375

Սբ. Գևորգ, Սբ. Էջմիածին

  • Created on .
  • Hits: 222

Կոնտակտ

5, Samghebro St., 0105 – Tbilisi, Georgia
Phone: +995322922248
+995322754111
Email: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։