Հայերենի ուսուցման հեռավար պարապմունքներ Վիրահայոց թեմի մեկօրյա վարժարաններում

Վիրահայոց թեմի կրթության բաժնի հայերենի ուսուցման մեկօրյա վարժարաններում շարունակվում է ուսումնական դասընթացը: Տարածված համավարակի և երկրում գործող արտակարգ դրության պայմաններում, աշխատանքները դադարեցնելու առաջին իսկ օրվանից, կրթության բաժնի տնօրեն Եվգենյա Մարկոսյանի նախաձեռնությամբ և Վիրահայոց թեմի առաջնորդական տեղապահ հոգեշնորհ Տեր Կիրակոս վարդապետ Դավթյանի օրհնությամբ, թեմի Սուրբ Գրիգոր Նարեկացի շաբաթօրյա և Սուրբ Եղիա մարգարե կիրակնօրյա վարժարանների պարապմունքներն ընթանում են հեռավար ձևաչափով: Ուսուցիչներ Թամարա Գաբոյանը, Ռոզա Զոհրաբյանը և Ռևիկ Կարապետյանը, հավաքագրելով երկու վարժարանների առաջին և երկրորդ դասարանների սովորողներին, շարունակեցին ծրագրի իրականացումը:

95047211Առցանց անցկացվող պարապմունքներն ընթանում են մեծ հետաքրքրությամբ, արդիականությանը համահունչ, նպաստում են մեսրոպատառ այբուբենը սերտելու, հայոց լեզվի քերականության և հայ գրականության գանձարանին ծանոթանալու և հայոց պատմության էջերում խորանալու մեջ: Իսկ բոլորովին վերջերս անցկացված պատմության դասը, որը նվիրված էր Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցին, դարձավ սաների յուրատեսակ խոնարհումը մեկ ու կես միլիոն սրբադասված նահատակների հիշատակին:

Հայերենի ուսուցման հեռավար դասերը ընթացքի մեջ են և կշարունակվեն մինչև ուսումնական տարվա ավարտ:

94219914

94640931

Հայարտուն

  • Created on .
  • Hits: 380

Կոնտակտ

5, Samghebro St., 0105 – Tbilisi, Georgia
Phone: +995322922248
+995322754111
Email: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։