Համբարձման տոնը նշվեց Թբիլիսիում

2020 թվականի մայիսի 21-ին, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշեց Հիսուս Քրիստոսի Համբարձման տոնը: Հարությունից հետո Քրիստոս 40 օր մնաց երկրի վրա և երևաց Իր աշակերտներին, որից հետո համբարձվեց երկինք: Հայոց Եկեղեցու համար տոնը երկակի նշանակություն ունի, քանզի Համբարձման տոնի հետ միասին Հայոց Եկեղեցին նշում է 1441 թվականին Հայոց Հայրապետական Աթոռը՝ Սիս քաղաքից Վաղարշապատ փոխադրության հիշատակը:

Տոնը Վիրահայոց թեմի եկեղեցիներում և հայաբնակ վայրերում նշվեց Սուրբ և Անմահ Պատարագներով: Թբիլիսիի Հավլաբարի Սուրբ Էջմիածին եկեղեցում, Թեմի առաջնորդական տեղապահ հոգեշնորհ Տեր Կիրակոս վարդապետ Դավթյանի հանդիսապետությամբ, մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ: Չնայած կորոնավիրուսի համավարակի և արտակարգ դրության հետ կապված սահմանափակումներին, այնուամենայնիվ բազմամարդ էր հավատացյալների ներկայությունը հայոց եկեղեցում:

98188221Հընթացս Սուրբ Պատարագի, պատարագիչ արժանապատիվ Տեր Կիրակոս քահանա Սիմոնյանը քարոզ խոսեց Համբարձման տոնի խորհրդի մասին, 40 օրվա ընթացքում Հիսուս Իր վարդապետությունն էր ուսացանում իր աշակերտներին, իսկ վերջին հանդիպման ժամանակ օրհնում ու պատգամներ էր տալիս առաքյալներին, որից հետո համբարձեց իր Հայր Աստծու մոտ:

Պատարագիչ Տեր Հայրը խոսեց նաև օրվա մեկ այլ նվիրական խորհրդի մասին՝ անդրադառնալով Ամենայն Հայոց Հայրապետական Աթոռը Սիս քաղաքից Սուրբ Էջմիածին փոխադրելու պատմական հիշատակությանը:

Քարոզից հետո, հանդիսապետությամբ Վիրահայոց թեմի առաջնորդական տեղապահի, կատարվեց Հայրապետական մաղթանք, որի ընթացքում հոգևոր դասն աղոթք բարձրացրեց առ Աստված Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի անսասանության և հավերժության, ինչպես նաև Ամենայն Հայոց կաթողիկոսի արևշատության և անխռով գահակալության համար:

98851706

  • Created on .
  • Hits: 152

Կոնտակտ

5, Samghebro St., 0105 – Tbilisi, Georgia
Phone: +995322922248
+995322754111
Email: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։