Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնը Վիրահայոց թեմում

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու օրացույցով, 2020 թվականի հուլիսի 19-ը Մեր Տեր Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնն էր: Հայոց Եկեղեցու հինգ տաղավար տոներից մեկը Վիրահայոց թեմի եկեղեցիներում նշվեց Սուրբ և Անմահ Պատարագներով: Թբիլիսիի և Վրաստանի հայաբնակ տարածաշրջանների հավատացյալ ժողովուրդը մեծ խանդավառությամբ առավոտից գալիս էր Աստծու տուն միմյանց շնորհավորելու և մասնակից դառնալու , ինչպես ժողովուրդն է ասում, Վարդավառի տոնակատարությանը:

Հայոց եկեղեցու տաղավար տոնը շնորհավորելու և ժողովրդական հանդիսությանը մասնակցելու համար առաջնորդանիստ եկեղեցի էին եկել Վրաստանի խորհրդարանի անկախ պատգամավոր Դավիթ Ճիճինաձեն, Վրաստանի հայերի միության փոխնախագահներ Արմեն Բայանդուրյանը, Վան Բայբուրթյանը, համայնքային գործիչներ, բազմաթիվ հավատացյալներ:

20200719Առաջնորդանիստ Սուրբ Գևորգ եկեղեցում տոնական Սուրբ և Անմահ Պատարագ մատուցեց թեմակալ առաջնորդ հոգեշնորհ Տեր Կիրակոս վարդապետ Դավթյանը:

Հընթացս Սբ. Պատարագի Հայր Սուրբը հավուր պատշաճի քարոզ խոսեց օրվա խորհրդի մասին: Քրիստոսի Այլակերպությունը կամ Պայծառակերպությունը, ըստ Ավետարանի տեղի է ունեցել Թաբոր լեռան վրա: Ս. Գրիգոր Տաթևացին տոնի «Վարդավառ» անունը բացատրում է Հիսուսի` վարդի հետ համեմատությամբ. ինչպես վարդը մինչև բացվելը թաքնված է իր պատյանի մեջ և բացվելով` երևում է բոլորին, այնպես էլ Հիսուս մինչև այլակերպություն Իր մեջ կրում էր Աստվածության պայծառությունը և պայծառակերպվելով` հայտնեց Իր Աստվածությունը: Տեր Կիրակոս վարդապետը ներկաներին շնորհավորեց Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնի կապակցությամբ և մաղթեց ապրել մեր հոգիներում թաքնված լուսավոր կետի պայծառությամբ և մեր ազգին, մեր ժողովրդին, մեր եկեղեցուն հավատարմության գաղափարով:

20200719Հայր Սուրբն իր քարոզն ավարտեց գեղեցիկ անակնկալով. անդրադարձ կատարելով վիրահայ համայնքի ակտիվ գործիչ, Վան Վաղարշակի Բայբուրթյանի մի քանի օր առաջ կայացած ծննդյան տարեդարձին, արձանագրեց՝ Վրաստանի խորհրդարանի պատգամավորի, Վրաստանի նախագահի ազգամիջյան հարաբերությունների գծով խորհրդականի, Վրաստանի ժողովրդական պաշտպանի ազգային փոքրամասնությունների խորհրդի անդամի, Վրաստանի հայերի միության փոխնախագահի, «Վրաստան» թերթի բազմամյա խմբագրի, վաստակավոր լրագրողի և, վերջապես վիրահայ համայնքի ակտիվ, նվիրյալ գործչի գործունեությունը, հիշատակեց Վրաստանի «Պատվո», Հայաստանի Հանրապետության «Մովսես Խորենացի» շքանշանների ասպետին ուղղված Վրաստանի և Հայաստանի Հանրապետության նախագահների և այլ պաշտոնյաների շնորհավորանքները, և առանձնապես ընդգծեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի և Ծայրագույն Պատրիարքի շնորհավորագիրը ու պատիվ ունեցավ այն ընթերցելու: Հայր Կիրակոսը ուղերձի ընթերցումն ավարտեց Վիրահայոց թեմի անունից հոբելյարին ուղղված շնորհավորանքի ջերմ խոսքերով:

ImgՀոգևոր դասի պահպանիչ աղոթքից և օրհնությունից հետո տոնական տրամադրությունը շարունակվեց մայրաքաղաքի երկու եկեղեցիների բակերում: Հեթանոսական ժամանակներից եկող և քրիստոնեական շունչ ստացած միմյանց վրա ջուր ցողելու սովորությունը կամ Վարդավառն իր արտահայտությունը գտավ ծայր առած ջրախաղով:

Տեր Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնի կապակցությամբ հետպատարգյա տոնադեսներ տեղի ունեցան Ախալցիխեի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ, Ախալքալաքի «Սուրբ Խաչ», Նինոծմինդայի «Սուրբ Սարգիս» Բաթումի «Սուրբ Փրկիչ» և մյուս հայաբնակ վայրերի եկեղեցիներում:

Մեր Տեր Հիսուս Քրիստոսի Պայծառակերպությամբ հոգեպես պայծառացած և Վարդավառի ջրով մաքրազերծված հավատացյալները վերադարձան իրենց տները, տանելով Պատարագիչների հորդորը՝ մաքրված ջրով ու նորոգված հոգով՝ նոր կյանք ապրել Քրիստոսով:

20200719

Սբ. Գևորգ

  • Created on .
  • Hits: 209

Կոնտակտ

5, Samghebro St., 0105 – Tbilisi, Georgia
Phone: +995322922248
+995322754111
Email: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։