Խաչվերացի տոնը Վիրահայոց թեմում

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հինգ տաղավար տոներից վերջինը՝ Խաչվերացը, որը շարժական է, 2020 թվականին նշվեց սեպտեմբերի 13-ին:

Տոնի կապակցությամբ Թբիլիսիի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ և Հավլաբարի Սուրբ Էջմիածին եկեղեցիներում մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ:

Թբիլիսիի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցում պատարագիչն էր Վիրահայոց թեմի առաջնորդական տեղապահ հոգեշնորհ Տեր Կիրակոս վարդապետ Դավթյանը:

Հայոց եկեղեցու սուրբ տոնը իրենց ներկայությամբ պատվել էին Վրաստանի վարչապետի տարածաշրջանային զարգացման հարցերով խորհրդական Սոզար Սուբարին, Վրաստանի վարչապետի խորհրդական Կախի Կախիշվիլին, Թբիլիսիի Իսանի շրջանի գամգեբելի Կախա Լաբուչիձեն, «Վրաստան» թերթի խմբագիր Վան Բայբուրթյանը, առաջնորդական տեղապահի խորհրդական Արմեն Գևորգյանը, թբիլիսահայ հասարակայնության ներկայացուցիչներ, մտավորականներ, կառռւյցների ղեկավարներ, բազում հավատացյալներ:

119457788Հընթացս Սուրբ Պատարագի թեմակալ առաջնորդը հավուր պատշաճի քարոզ խոսեց օրվա խորհրդի մասին, հավատացյալ բազմությանը մեկնաբանեց գերությունից Տիրոջ խաչափայտի վերադարձի և Գողգոթայում կանգնեցման մասին, որտեղից էլ տոնը կոչվում է Խաչվերաց կամ «Սըբխեչ»,մեկնաբանեց խաչի նշանակությունը և զորությունը, հավատացյալներին հորդորեց անսասան մնալ իրենց հավատքին, արժևորել, պահպանել, սերունդներին փոխանցել եկեղեցական և ազգային տոները, անքակտելի պահել կապը Աստծու տան հետ:

Սուրբ Պատարագի վերջում եկեղեցու բակում տեղի ունեցավ հյուրասիրություն:

Նույն օրը Թեմի եկեղեցիներում, հավարտ երեկոյան ժամերգության խաչի փառաբանության տոնին նվիրված կատարվեց Խաչվերացի թափորի հատուկ կարգ և օրհնվեց օրվա խորհրդանիշ ռեհանը ու բաժանվեց ժողովրդին:

Խաչվերացի տոնը Սրբազան Պատարագով և հանդիսավորությամբ նշվեց Սամցխե Ջավախքի տարածաշրջանի Ախալքալաքի, Նինոծմինդայի, Ախալցիխեի, Բաթումիի, Քվեմո Քարթլիի տարածաշրջանի Մառնեուլիի, Թեթրիծղարոյի, Ծալկայի շրջանների և գյուղերի հայոց եկեղեցիներում և Ռուսթավի հոգևոր կենտրոնում:

Սբ. Գևորգ

  • Created on .
  • Hits: 138

Կոնտակտ

5, Samghebro St., 0105 – Tbilisi, Georgia
Phone: +995322922248
+995322754111
Email: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։