Զորակցության աղոթք

2020 թվականի հոկտեմբերի 11-ին, Թբիլիսիի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցում, Վիրահայոց թեմի առաջնորդ հգշ. Տեր Կիրակոս վրդ. Դավթյանի հանդիսապետությամբ, կիրակնօրյա Սուրբ և Անմահ Պատարագ մատուցեց ավագ քահանա արժանապատիվ Տեր Եղիշե Հարությունյանը:

Հավարտ Սբ. Պատարագի, Հայր Սուրբի նախագահությամբ, բարձրացվեց զորակցության աղոթք՝ ի Արցախ, ընթերցվեց վասն խաղաղության Հայաստան և Արցախ մեր հայրենիքի և վասն զորակցության հայրենյաց պաշտպանների՝ խաղաղության աղոթքը:

121239270Հոգեշնորհ Տեր Կիրակոս վարդապետը դիմելով ներկաներին, կոչ արեց մեր աղոթքներով զորակցել մայր հայրենիքին և Արցախի պաշտպանության դիրքերում կանգնած հայրենակիցներին, ակտիվորեն մասնակցել Վիրահայոց թեմի եկեղեցիներում կազմակերպված հանգանակությանը, ռեստորաններում և զվարճության այլ վայրերում ժամանցներին մասնակցելու փոխարեն ներդրում կատարել Արցախի օգնության գործընթացին, քանզի այդ աջակցությունը անհրաժեշտ է ոչ միայն հայրենիքի պաշտպանության, այլև նենգ թշնամու վայրագություններից, անմարդկայնորեն կատարված ավերածություններից տուժած հայրենիքի վերականգնման համար:

Վիրահայոց թեմի բոլոր եկեղեցիներում ակտիվորեն ընթանում է շարունակական հանգանակությունը՝ ի զորակցություն Արցախի:

121232389

Սբ. Գևորգ, Սբ. Էջմիածին

  • Created on .
  • Hits: 259

Կոնտակտ

5, Samghebro St., 0105 – Tbilisi, Georgia
Phone: +995322922248
+995322754111
Email: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։