Օգնություն Ջավախքի երեխաներին

2020 թվականի նոյեմբերի 2-ին ՀՕՖ-ի Հայաստանի երեխաների հովանավորման ծրագրի (ՀԵՀԾ/CASP) շրջանակներում հարյուրավոր ծնողազուրկ երեխաներ մինչև չափահաս դառնալը ամենամյա ֆինանսական օգնություն են ստանում ամերիկահայ բարերար ընտանիքներից: Այս ծրագրում Ջավախքից ընդգրկված է միակողմանի ծնողազուրկ թվով 72 անչափահաս:Նրանցից 51-ը Ախալքալաքի, 2-ը՝ Ախալցխայի, 19-ը Նինոծմինդայի տարածաշրջանից են:

2020 թվականի նոյեմբերի 1-ին՝ երեխաներն իրենց խնամակալների հետ միասին, հավաքվել էին Սամցխե-Ջավախքի և Ծալկայի Ընդհանուր Առաջնորդական Փոխանորդությունում։ Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցում հոգևոր հովիվ Արժանապատիվ Տեր Նարեկ քահանա Տիգրանյանի օրհնության խոսքից հետո, ծրագրի շահառուները ստացան իրենց բարերարների ուղարկած գումարները:

Հաջորդ օրը, նոյեմբերի 2-ին, Նինոծմինդայի Սուրբ Սարգիս եկեղեցում, Արժանապատիվ Տեր Արմաշ քահանա Պողոսյանի օրհնությունից հետո, գումարը ստացան նաև Նինոծմինդայի տարածաշրջանից ծրագրում ընդգրկված երեխաները։

Վիրահայոց թեմի առաջնորդ հոգեշնորհ Տեր Կիրակոս վարդապետ Դավթյանը և Սամցխե-Ջավախքի և Ծալկայի Ընդհանուր Առաջնորդական Փոխանորդության հոգևորը դասը բերում են իրենց օրհնությունն ու գնահատանքը ՀՕՖ-ի անձնակազմին և բարերարներին՝ Ջավախքի երեխաներին ցուցաբերած օգնության համար։

80E8Cfd6

  • Created on .
  • Hits: 33

Կոնտակտ

5, Samghebro St., 0105 – Tbilisi, Georgia
Phone: +995322922248
+995322754111
Email: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։