Նռնօրհնեք՝ Վիրահայոց թեմի եկեղեցիներում

Տարեմուտի գիշերը հայոց բոլոր եկեղեցիներում խորհրդանշական մի արարողություն է կատարվում՝ նռնօրհնեք: Կարգը սահմանել է Ն.Ս«Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն հայոց հայրապետը, 2015թվականին: Նուռը խորհրդանշում է տարին և նրա յուրաքանչյուր օրը: Նռնօրհնեքով է ավարտվում հին տարին և սկսվում նորը:

2020 թվականի դեկտեմբերի 31-ին, Վիրահայոց թեմի եկեղեցիներում կատարվեց նռան օրհնության կարգ:

Թբիլիսիի Հավլաբարի Սուրբ Էջմիածին եկեղեցում, երեկոյան ժամերգության վերջում, արժանապատիվ Տեր Սամվել քահանա Թորոսյանը դիմելով ներկաներին անդրադարձ կատարեց համայն աշխարհին սպառնացող համաճարակին, հայ ժողովրդի պատմության 2020 թվականի դաժան օրերին, հիշատակեց արցախյան պատերազմում զոհվածներին, մաղթեց, որ նոր՜ 2021 թվականը լինի խաղաղության և առողջության տարի: Տեր Սամվել քահանան փոխանցեց առաջնորդական տեղապահ, հոգեշնորհ Տեր Կիրակոս վարդապետ Դավթյանի օրհնությունը և խոսեց նռնօրհնեքի խորհրդի մասին, հորդորեց՝ Ամանորի շեմին մեր եկեղեցու պատգամով գալիք տարվա յուրաքանչյուր օրը ապրել Աստծո օրհնության ներքո, Աստծո պատվիրանների համաձայն:

Գոհաբանական աղոթքով և նռնօրհնեքի արարողությամբ Վիրահայոց թեմի գործող եկեղեցիներում ավարտվեց հին տարին:

134312340 3657414844375301 7003211920249363235 O

Սբ. Գևորգ, Սբ. Էջմիածին

  • Created on .
  • Hits: 154

Կոնտակտ

5, Samghebro St., 0105 – Tbilisi, Georgia
Phone: +995322922248
+995322754111
Email: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։