Նոյեմբերի 22-ը՝ հիշատակի օր

Արձագանքելով Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի և ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի կոչին, 2020 թվականի նոյեմբերի 22-ին, Արցախյան պատերազմում հայրենիքի պաշտպանության համար նահատակված հերոսների հիշատակի օրը, Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցում, կիրակնօրյա Սուրբ Պատարագի ավարտին, պատարագիչ քահանա արժանապատիվ Տեր Սամվել քահանա Թորոսյանի գլխավորությամբ և հոգևորականաց ու սարկավագաց դասի մասնակցությամբ, կատարվեց հոգեհանգստյան պաշտոն՝ Արցախյան պատերազմում զոհված հերոսների հիշատակին:

Հավարտ արարողության, Տեր Սամվել քահանան երախտիքի խոսքեր ուղղեց այն հազարավոր զինվորների, սպաների, հրամանատարների հիշատակին, ովքեր անհավասար մարտերում գիտակցաբար զոհվեցին հայրենիքի պաշտպանության համար: Տեր Սամվելը արժևորեց նաև վիրահայության համախմբվածությունը, Արցախին և Հայաստանին ցուցաբերած այն համընդհանուր օժանդակությունը, որը Վիրահայոց թեմի առաջնորդ հոգեշնորհ Տեր Կիրակոս վարդապետ Դավթյանի օրհնությամբ և Լևոն Չիդիլյանի ու Եվգենյա Մարկոսյանի գլխավորությամբ, պատերազմական օրերին կազմակերպվեց թեմի «Հայարտուն» կենտրոնում: Արժանապատիվ Տեր Հայրն իր խոսքն ավարտեց աշխարհին խաղաղաության և ժողովուրդներին առողջության մաղթանքով:

Վիրահայոց թեմի բոլոր գործող եկեղեցիներում կատարվեց հիշատակի արարողություն:

126806527

  • Created on .
  • Hits: 118

Կոնտակտ

5, Samghebro St., 0105 – Tbilisi, Georgia
Phone: +995322922248
+995322754111
Email: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։