Հանդիսատեսին ներկայացավ Վիրահայոց թեմի «Հայոս բենդ» խմբի երրորդ հերթափոխը

2019 թվականի հունիսի 9-ին տեղի ունեցավ Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի «Հայոս բենդ» վոկալ-գործիքային խմբի երրորդ հերթափոխի մենահամերգը:

Իր օրհնաբեր ներկայությունն էր բերել Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը: Համերգին ներկա էին թեմի հոգևոր դասը, կենտրոնի պաշտոնեությունը,համայնքային գործիչներ, ծնողներ, հյուրեր:

Միջոցառումը տրամադրող էր և հաշվետվության բնույթի: Այն իր հնչեղությամբ, վարպետ կատարումներով և բարձրարժեք կառուցվածքով գեղեցիկ անակնկալ էր ծնողների, ընկերների և Վիրահայոց թեմի պաշտոնեության համար:

Մենահամերգի ընթացքում հանդիսատեսի ջերմ ընդունելությանը արժանացավ խմբի մենակատարուհի Ռուզաննա Միքայելյանցը: Երգի ասպարեզում իր առաջին քայլերը կատարելով «Հայարտուն» կենտրոնի «Սբ Ներսես Շնորհալի» երգչախմբում և այնուհետև անդամագրվելով Սբ. Գևորգ առաջնորդանիստ եկեղեցու Մակար Եկմալյան երգչախմբում, Ռուզաննան հայերեն, վրացերեն և այլ լեզուներով էստրադային երգի հիանալի կատարումներով դրսևորեց մենակատարի բազմակողմանի ունակություն:

Տպավորիչ էր վոկալ-գործիքային խմբում ընդգրկված Արտյոմ Արությունովի (հարվածային գործիքներ), Դավիթ Խաչատրյանի (բաս կիթառ), Ալեքս Հակոբյանի (ջութակ) կատարմամբ երաժշտությունը: Դահլիճն իր հիացմունքն ու գոհունակությունը արտահայտում էր բուռն օվացիայով:

Համերգի վերջում խոսքով հանդես եկավ համույթի ղեկավար երաժիշտ Վլադիմիր Ասատուրովը: Վերջինս անդրադարձ կատարեց պարբերաբար նորացվող խմբի ձևավորման ուղուն, արժևորեց արդեն երրորդ հերթափոխի հաջողությունները և երախտագիտությամբ նշեց թեմակալ առաջնորդի ուշադրությունը և աջակցությունը խմբի կայացման գործում: Խմբի ղեկավարը գոհունակության խոսքեր ուղղեց սաներին բազմազգ ու բազմաժանր մշակույթի նկատմամբ ցուցաբերած հետաքրքրության համար և հույս հայտնեց, որ նոր ուսումնական տարում կշարունակի աշխատանքը խմբի կայացման ուղղությամբ՝ նպատակ ունենալով իրենց 201906091կատարողական արվեստը ցուցադրել Թբիլիսիից դուրս, հայաբնակ վայրերում:

«Հայոս բենդ» վոկալ-գործիքային խմբի մենահամերգն արժանացավ Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի օրհնությանը և գնահատանքին: Թեմակալ առաջնորդը գոհունակության խոսքեր ուղղեց երաժիշտ Վլադիմիր Ասատուրովին՝ նվիրական աշխատանքի և Վրաստանում միակ հայկական էստրադային խումբը ստեղծելու համար:

Վազգեն Սրբազանը առանձնահատուկ արժևորեց «Հայարտուն» կենտրոնի ղեկավարության,մշակույթի բաժնի աշխատակիցների գործունեությունը և նրանց կողմից ներդրած ավանդը խմբերի աշխատանքների կազմակերպման ուղղությամբ և խոսքն ավարտեց Թբիլիսիում հայ մշակույթը ըստ արժանվույն ներկայացնելու պատգամով, որի առաքելությունը մեծավ մասամբ ստանձնել են Թեմի մշակութային կենտրոնները:

Հայարտուն

  • Created on .
  • Hits: 173

Կոնտակտ

5, Samghebro St., 0105 – Tbilisi, Georgia
Phone: +995322922248
+995322754111
Email: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։