Материалы

Սուրբ Վարդանանց զորավարների և 1036 վկաների հիշատակության օր

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու մեծագույն սրբերից են Ավարայրի ճակատամարտում, հայրենիքի, հայ եկեղեցու եւ քրիստոնեական հավատի պահպանության համար նահատակված Վարդանանց զորավարներն ու 1036 մարտիրոսները: Իրենց նահատակությամբ նրանք հաստատեցին հայ ժողովրդի ապրելու կամքը և լինելիության իրավունքը: Վարդանանց տոնին հայոց եկեղեցիներում մատուցվում է Սբ. Պատարագ:

2021 թվականի փետրվարի 11-ին Հա յ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Սուրբ Վարդանանց զորավարների և 1036 վկաների հիշատակի օրը: Այդ օրը նաև Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդի Անվանակոչության տոնն է: Սրբոց տոնին նվիրված Սուրբ և Անմահ Պատարագ կմատուցվի Վիրահայոց թեմի Թբիլիսիի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցում:

Սկիզբը՝ ժամը՝ 10-ն անց 30 րոպե:

Հասցե. Թբիլիսի, Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցի, Սամղեբրո փ.5, հեռ. 275-41-11

Կոնտակտ

5, Samghebro St., 0105 – Tbilisi, Georgia
Phone: +995322922248
Email: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

 ©2021 Վիրահայոց թեմ. Բոլոր իրավունքները պաշտպանված են