Материалы

Տոն Սուրբ ծննդյան և Աստվածհայտնության

Տոն Սուրբ ծննդյան և Աստվածհայտնության,


Հայ Առաքելական Ուղղափառ Սուրբ Եկեղեցու տոնացույցով, Սուրբ ծննդյան տոնն սկսվում է հունվարի 5-ի երեկոյան: Ի նշանավորումն Սրբազան տոնի՝ Վիրահայոց թեմի բոլոր եկեղեցիներում կմատուցվի Ճրագալոյցի և Աստվածհայտնության Սուրբ Պատարագ:

Վիրահայոց թեմի առաջնորդական տեղապահ հոգեշնորհ Տեր Կիրակոս վարդապետ Դավթյանի հանդիսապետությամբ, 2021 թվականի հունվարի 5-ին, Թբիլիսիի Հավլաբարի Սուրբ Էջմիածին եկեղեցում կմատուցվի Ճրագալոյցի և Աստվածհայտնության Սուրբ Պատարագ:

5-01-2021

Սկիզբը՝ 17:00

Հասցե. Արմազի փողոց 18, հեռ. 254-64-11

Սուրբ Ծննդյան և Աստվածհայտնության Սուրբ Պատարագ

Հունվարի 6-ին Սուրբ ծննդյան և Աստվածհայտնության տոն է:
Սուրբ Պատարագից հետո կկատարվի Ջրօրհնեք՝ Հիսուսի մկրտությունը (ըստ ժողովրդի՝ խաչը ջուրն են գցում):

Թբիլիսիի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցում տոնական Սուրբ Պատարագ կմատուցի Վիրահայոց թեմի առաջնորդական տեղապահ հոգեշնորհ Տեր Կիրակոս վարդապետ Դավթյանը:

6-01-2021
Սկիզբը՝ 10:30
Հասցե՝ Թբիլիսի,Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցի,Սամղեբրո փ.5, հեռ. 275-41-11

Հիշատակ մեռելոց - Հոգեհանգստյան պաշտոն

7-01-2021

Սկիզբը՝ Ժամը 12:00

Հրավիրում ենք Թեմում գործող հայոց եկեղեցիներ՝ մասնակցելու ծիսական արարողակարգերին.

Կոնտակտ

5, Samghebro St., 0105 – Tbilisi, Georgia
Phone: +995322922248
Email: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

 ©2021 Վիրահայոց թեմ. Բոլոր իրավունքները պաշտպանված են