Материалы

Վիրահայոց թեմի եկեղեցիներում Ավագ Շաբաթվա արարողությունների ժամանակացույց

2021 թվականի մարտի 29 - ապրիլի 4

ԱՎԱԳ ԵՐԿՈՒՇԱԲԹԻ - (մարտի 29) Անպտուղ թզենու հիշատակ

ԱՎԱԳ ԵՐԵՔՇԱԲԹԻ - (մարտի 30)-Հիշատակ տասը կուսանաց - ժամը 17:30-ին,

ԱՎԱԳ ՉՈՐԵՔՇԱԲԹԻ — (մարտի 31) Օծում և մատնություն

ԱՎԱԳ ՀԻՆԳՇԱԲԹԻ - (ապրիլի 1) Վերջին ընթրիք` Ս. Հաղորդության խորհրդի հաստատում, Ոտնլվա, Խավարում

- Առավոտյան ժամերգություն և Կարգ ապաշխարողաց - 9:00,

-Սուրբ Պատարագ - Սբ. Գևորգ եկեղեցի - ժամը 11:00,

Սբ. Էջմիածին եկեղեցի – ժամը 10:30

- Ոտնլվայի կարգ - ժամը 16:00,

- Խավարման կարգ - ժամը 17:30,

ԱՎԱԳ ՈՒՐԲԱԹ (ապրիլի 2) - Տիրոջ խաչելությունը և թաղումը

- Խաչելության կարգ - ժամը 12:00,

- Թաղման կարգ - ժամը 17:00,

ԱՎԱԳ ՇԱԲԱԹ (ապրիլի 3) —

- Ճրագալույցի Ս. Պատարագ - ժամը 18:00,

ՍՈՒՐԲ ՀԱՐՈՒԹՅԱՆ ՏՈՆ (ապրիլի 4) Զատիկ — Մեր Տեր Հիսուս Քրիստոսի Հարության տոն

- Զատկական Ս. Պատարագ - ժամը 11:00:

3-04-2021

Ճրագալույցի Սուրբ Պատարագ

Ապրիլի 3-ին, ժամը 18:00-ին, Թբիլիսիի Հավլաբարի Սուրբ Էջմիածին եկեղեցում, Վիրահայոց թեմի առաջնորդական տեղապահ հոգեշնորհ Տեր Կիրակոս վարդապետ Դավթյանի հանդիսապետությամբ, կմատուցվի Ճրագալույցի Սուրբ Պատարագ:

Ճրագալույցի Սուրբ Պատարագ կմատուցվի Վիրահայոց թեմի գործող եկեղեցիներում:

Հասցե՝ ք. Թբիլիսի, Սուրբ Էջմիածին եկեղեցի, Արմազի փ. 18, հեռ. 254-64-11

4-04-2021

Հիսուս Քրիստոսի Հրաշափառ Հարության տոն

2021 թվականի ապրիլի 4-ին, Հայ Առաքելական Ուղղափառ Սուրբ Եկեղեցին տոնում է Հիսուս Քրիստոսի Հրաշափառ Հարությունը:

Մեր Տեր Հիսուս Քրիստոսի Հրաշափառ Հարության կամ Սուրբ Զատկի տոնը բոլոր տոների թագն է, ամենագլխավոր տոնը: Ինչպես ողջ քրիստոնյա աշխարհը, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նույնպես ամենամեծ շուքով տոնում է այդ տոնը: Քրիստոսի Հարությունը քրիստոնեական հավատքի հիմքն է:

Սիրելի հավատացյալներ, 2021 թվականի ապրիլի 4-ին հրավիրում ենք Թբիլիսիի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցի՝ մասնակցելու տոնական Սուրբ Պատարագին, որը կմատուցի Վիրահայոց թեմի առաջնորդական տեղապահ հոգեշնորհ Տեր Կիրակոս վարդապետ Դավթյանը:

Տոնական Սուրբ Պատարագ կմատուցվի Վիրահայոց թեմի գործող եկեղեցիներում:

Սկիզբը՝ ժամը 11:00

Հասցե՝ ք. Թբիլիսի, Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցի, Սամղեբրո փ.5, հեռ. 275-41-11

5-04-2021

Հիշատակ մեռելոց

2021 թվականի ապրիլի 5-ին Վիրահայոց թեմի եկեղեցիներում կմատուցվի Սբ. Պատարագ:

Հավարտ Սբ.Պատարագի կկատարավի հոգեհանգստյան կարգ:

Սկիզբը՝ ժամը 11:00:

Հասցե՝ ք. Թբիլիսի, Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցի, Սամղեբրո փ.5, հեռ. 275-41-11

ք. Թբիլիսի, Սուրբ Էջմիածին եկեղեցի, Արմազի փ. 18, հեռ. 254-64-11

Կոնտակտ

5, Samghebro St., 0105 – Tbilisi, Georgia
Phone: +995322922248
Email: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

 ©2021 Վիրահայոց թեմ. Բոլոր իրավունքները պաշտպանված են