Материалы

Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն

Հայաստանի աստվածաշնչային ընկերությունը հիմնադրվել է 1991թ.` երջանկահիշատակ Վազգեն Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Միացյալ աստվածաշնչային ընկերությունների ներկայացուցիչների կողմից՝ համաձայնության հուշագրի ստորագրությամբ: Ընկերության գործունեության նպատակն է Հայաստանում Աստվածաշնչի թարգմանությունը, հրատարակությունը և տարածումը։

Հայաստանի աստվածաշնչային ընկերությունը կոչված է Սբ. Գրքի արդյունավետ տարածմանը` դյուրըմբռնելի լեզվով, մատչելի գնով, քաջալերելով մարդկանց կարդալ Աստվածաշունչը, օգնելով նրանց հասկանալ Աստծու Խոսքը։ Աստվածաշնչային ընկերությունն իր առաքելությունն իրականացնում է քրիստոնեական եկեղեցիների և կազմակերպությունների հետ համագործակցությամբ:

 Հայաստանի աստվածաշնչային ընկերության պաշտոնական կայքէջում կարող եք ընթերցել ոչ միայն Աստվածաշնչի «Արարատ», «Էջմիածին», «Նոր Էջմիածին», «Նոր Արարատ» թարգմանությունները, այլև բազմաթիվ այլ աստվածաբանական, եկեղեցաբանակ, գիտական, տեղեկատվական և այլ հետաքրքրական աշխատություններ։

Հայաստանի աստվածաշնչային ընկերության պաշտոնական կայքէջը՝ https://biblesociety.am/

Կոնտակտ

5, Samghebro St., 0105 – Tbilisi, Georgia
Phone: +995322922248
Email: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

 ©2021 Վիրահայոց թեմ. Բոլոր իրավունքները պաշտպանված են