Материалы

Համբարձման Սուրբ Պատարագ

Մայիսի 13-ին ժամը 10:30-ին
Սիրելի հայրենակիցներ, 2021 թվականի մայիսի 13-ին, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Հիսուս Քրիստոսի Համբարձման տոնը: Հարությունից հետո Քրիստոս 40 օր մնում է երկրի վրա եւ երեւում Իր աշակերտներին: Այդ ընթացքում Հիսուս Իր վարդապետությունն ուսացանում էր նրանց, իսկ վերջին հանդիպման ժամանակ օրհնում ու պատգամներ էր տալիս առաքյալներին, որից հետո համբարձվեց երկինք: Մեր Տեր Հիսուս Քրիստոսի Համբարձման տոնը հավուր պատշաճի կնշվի Վիրահայոց թեմի եկեղեցիներում և հայաբնակ վայրերում:
Մայիսի 13-ին ժամը 10:30-ին, Թբիլիսիի Հավլաբարի Սուրբ Էջմիածին Եկեղեցում, Վիրահայոց թեմի առաջնորդ հոգեշնորհ Տեր Կիրակոս վարդապետ Դավթյանի հանդիսապետությամբ, Համբարձման Սուրբ և Անմահ Պատարագ կմատուցի Քվեմո Քարթլիի Կարմիր գյուղի և Շահումյան ավանի հոգևոր հովիվ հոգեշնորհ Տեր Զավեն վարդապետ Յազիչյանը:
Սիրով հրավիրում ենք մասնակցել հոգևոր տոնին:
Հասցե՝ ք. Թբիլիսի, Սբ. Էջմիածին եկեղեցի, Արմազի փակուղի ,նրբանցք 1 (նախկին Արմազի փ. 18) հեռ. 254-64-11

Կոնտակտ

5, Samghebro St., 0105 – Tbilisi, Georgia
Phone: +995322922248
Email: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

 ©2021 Վիրահայոց թեմ. Բոլոր իրավունքները պաշտպանված են