Материалы

Քրիստոսի Պայծառակերպության տոն կամ Վարդավառ

2021 թվականի հուլիսի 11-ին, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է հինգ տաղավար տոներից մեկը՝ Քրիստոսի Պայծառակերպությունը կամ Վարդավառը: Վիրահայոց թեմի եկեղեցիներում տոնի առիթով կմատուցվի Սուրբ և Անմահ Պատարագ:
Թբիլիսիի առաջնորդանիստ «Սուրբ Գևորգ« եկեղեցում տոնական Սուրբ Պատարագը, Վիրահայոց թեմի առաջնորդ հգշ. Տեր Կիրակոս վարդապետ Դավթյանի հանդիսապետությամբ, կմատուցի առաջնորդի օգնական հգշ. Տեր Նշան վարդապետ Հմայակյանը, իսկ Հավլաբարի Սուրբ Էջմիածին Եկեղեցում պատարագիչն է արժանապատիվ Տեր Սամվել քահանա Թորոսյանը:
Հավարտ Սուրբ Պատարագի եկեղեցու բակերում կտիրի ուրախ տոնական տրամադրություն և կպահպանվի միմյանց վրա ջուր ցողելու ժողովրդական սովորույթը:
Պատարագի սկիզբը՝ Սբ. Գևորգ եկեղեցում ժամը՝ 11:00-ին:
Սբ. Էջմիածին եկեղեցում ժամը՝ 10-ն անց 30 րոպեին:
Երկուշաբթի օրը՝ հուլիսի 12-ին, հիշատակ Մեռելոց է: Թբիլիսիի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ և Հավլաբարի «Սուրբ Էջմիածին» եկեղեցիներում, ժամը 12:00-ին կկատարվի հոգեհանգստյան կարգ՝ ննջեցյալների հոգու խաղաղության համար:
Հասցե՝ ք. Թբիլիսի, Սուրբ Գևորգ եկեղեցի, Սամղեբրո փ.5, հեռ. 275-41-11
Սուրբ Էջմիածին եկեղեցի, Արմազի փ. 18, հեռ. 254-64-11

Կոնտակտ

5, Samghebro St., 0105 – Tbilisi, Georgia
Phone: +995322922248
Email: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

 ©2021 Վիրահայոց թեմ. Բոլոր իրավունքները պաշտպանված են