Материалы

Վերափոխումն Սբ. Աստվածածնի

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին, օգոստոսի 15-ին նշում է Սբ. Աստվածածնի Վերափոխման տոնը: Այն Հայոց Եկեղեցու հինգ Տաղավար տոներից չորրորդն է և Տիրամորը նվիրված տոներից ամենահինը:

Վիրահայոց թեմի բոլոր եկեղեցիներում,   օգոստոսի 15-ին,  կմատուցվի  Սբ. Պատարագ, որից հետո  կկատարվի խաղողօրհնեք: Օրհնվում է նաև տարվա ողջ բերքն ու բարիքը:

Սիրով հրավիրում ենք բոլորին ներկա գտնվել Սուրբ Պատարագին և  մասնակիցը դառնալ  Աստվածածնի վերափոխման տոնակատարությանը:

Պատարագի սկիզբը՝  Սբ. Գևորգ եկեղեցում ժամը՝ 11:00-ին:

                                     Սբ. Էջմիածին եկեղեցում ժամը՝ 10-ն անց 30 րոպեին:

Երկուշաբթի օրը՝ օգոստոսի 16-ին, հիշատակ  Մեռելոց է: Վիրահայոց թեմի եկեղեցիներում կկատարվի   հոգեհանգստյան պաշտոն՝  ննջեցյալների հոգու խաղաղության համար:

Սկիզբը՝ ժամը՝ 12-ին:

Հասցե՝ ք. Թբիլիսի, Սուրբ Գևորգ եկեղեցի, Սամղեբրո փ.5, հեռ. 275-41-11

                                    Սուրբ Էջմիածին եկեղեցի, Արմազի փ. 18, հեռ. 254-64-11

Կոնտակտ

5, Samghebro St., 0105 – Tbilisi, Georgia
Phone: +995322922248
Email: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

 ©2021 Վիրահայոց թեմ. Բոլոր իրավունքները պաշտպանված են