Материалы

Մասնակցենք նռան օրհնության կարգին

Սիրելի հավատացյալ քույրեր և եղբայրներ,

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի բարձր տնօրինությամբ,  Հայաստանյայց  բոլոր գործող եկեղեցիներում տարեմուտի օրը գոհաբանական մաղթանքից հետո կատարվում է նռան օրհնության կարգ: Նռնօրհնեքով է ավարտվում հին տարին և սկսվում նորը:

2021 թվականի դեկտեմբերի 31-ին, Վիրահայոց թեմի եկեղեցիներում նույնպես կկատարվի Գոհաբանական մաղթանք և Նռնօրհնեք: Հրավիրում ենք բոլորին:

Տեղեկացնում ենք, որ Թբիլիսիի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ և Հավլաբարի Սուրբ Էջմիածին եկեղեցիներում Նռնօրհնեքի արարողությունը տեղի կունենա երեկոյան ժամերգությունից հետո, ժամը 17:00-ին: Սիրով հրավիրում ենք բոլորին:

Հասցե՝ ք. Թբիլիսի, Սուրբ Գևորգ եկեղեցի, Սամղեբրո փ.5, հեռ. 275-41-11

              ք. Թբիլիսի, Արմազի փ. 18, հեռ. 254-64-11

Կոնտակտ

5, Samghebro St., 0105 – Tbilisi, Georgia
Phone: +995322922248
Email: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

 ©2022 Վիրահայոց թեմ. Բոլոր իրավունքները պաշտպանված են