Материалы

Սուրբ Սարգսի տոնակատարություն Թբիլիսիում

Սիրելի հավատացյալներ,
2022 թվականի փետրվարի 11-ին, ժամը 15:00-ին, հրավիրում ենք ձեզ մասնակցելու ուխտագնացությանը՝ դեպի Խարփուխի «Սուրբ Սարգիս» մատուռ: Ուխտավորների թափորը սկիզբ կառնի Հավլաբարի Սուրբ Էջմիածին եկեղեցու բակից, այնուհետև կշարժվի դեպի Սուրբ Սարգիս մատուռ: Մոմավառությունից և աղոթքից հետո ուխտավորների թափորը կառաջնորդվի դեպի Մեյդանի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցի:

Ժամը 17:00-ին, Սուրբ Գևորգ եկեղեցում կկատարվի  Սուրբ Սարգսի նախատոնակ, երիտասարդների օրհնության կարգ և աղի բլիթների բաժանում:
Հաջորդ օրը, փետրվարի 12-ին, ժամը 11:00-ին, Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցում կմատուցվի Սուրբ Սարգիս զորավարի, նրա որդի Մարտիրոսի և 14 զինվորների հիշատակին Սուրբ և Անմահ Պատարագ:
Հասցե. ք. Թբիլիսի, Սբ. Էջմիածին եկեղեցի, Արմազի փակուղի,նրբանցք 1 (նախկին
Արմազի փ. 18) հեռ. 254-64-11
Թբիլիսի, Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցի, Սամղեբրո փ.5, հեռ. 275-41-11

Կոնտակտ

5, Samghebro St., 0105 – Tbilisi, Georgia
Phone: +995322922248
Email: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

 ©2022 Վիրահայոց թեմ. Բոլոր իրավունքները պաշտպանված են