Материалы

ՏԵԱՌՆԸՆԴԱՌԱՋ

Սիրելի հավատացյալներ,

2022 թվականի փետրվարի 13-ին, ժամը 17:00-ին, հրավիրում ենք ձեզ Թբիլիսիի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ և Հավլաբարի Սուրբ Էջմիածին եկեղեցիներ, որտեղ տեղի կունենա 40-օրական Հիսուսին  տաճարին ընծայելու՝ Տեառնընդառաջի տոնակատարություն:

Տերունի տոնի առիթով նախատոնակից հետո կկատարվի նորապսակների օրհնության կարգ, այնուհետև  հոգևորականները Սուրբ Սեղանի ճրագից վառված մոմերով դուրս կգան բակ, որտեղ կվառեն տոնական խարույկը՝ իբրև Հիսուս Քրիստոսի  լույսի խորհրդանիշ։

Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցու բակում, Վիրահայոց թեմի առաջնորդ հգշ. Տեր Կիրակոս վրդ. Դավթյանի հանդիսապետությամբ, կտրվի տոնական համերգ՝ թեմի «Հայարտուն» կենտրոնի գեղարվեստական խմբերի և այլ պարային համույթների մասնակցությամբ:

Հաջորդ օրը՝ փետրվարի 14-ին, ժամը 11-ին, Հավլաբարի Սբ. Էջմիածին եկեղեցում կմատուցվի  տոնական Սուրբ Պատարագ:

Հասցե. Թբիլիսի, Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցի, Սամղեբրո փ.5, հեռ. 275-41-11

Թբիլիսի, Հավլաբարի Սուրբ Էջմիածին եկեղեցի, Արմազի փ. 18, հեռ. 254-64-11

Կոնտակտ

5, Samghebro St., 0105 – Tbilisi, Georgia
Phone: +995322922248
Email: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

 ©2022 Վիրահայոց թեմ. Բոլոր իրավունքները պաշտպանված են