Материалы

Հրավիրում ենք Սուրբ Էջմիածնի տոնին

Հունիսի 19-ին

Սիրելի հավատացյալներ, Հայոց Եկեղեցու մեծ տոներից է Ս. Գրիգոր Լուսավորչի տեսիլքով Կաթողիկե Սուրբ Էջմիածնի հիմնադրման տոնը: Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու օրացույցով, 2022 թվականին տոնը կնշվի հունիսի 19-ին, կիրակի օրը: Վիրահայոց թեմի եկեղեցիներում կմատուցվի տոնական Սուրբ Պատարագ: 

Վրաստանի հայ կանանց «Շուշանիկ» միությունը հորդորում է հավատացյալներին, օրը առավել տոնական դարձնելու համար, հավարտ Սուրբ Պատարագի, Թբիլիսիի Հավլաբարի Սուրբ Էջմիածին եկեղեցու բակում  կազմակերպել հավատացյալների  կողմից բերված հայկական գաթայով հյուրասիրություն:

Սիրելի հավատացյալներ, կարող եք ձեզ հետ բերել տարբեր տեսակի, տարբեր համի, տարբեր բաղադրության գաթաներ: Նման հանդիսությունը օրը կդարձնի առավել  տոնական: Սիրով հրավիրում ենք մասնակցել բոլորին:

Լրացուցիչ  տեղեկությունների համար  զանգահարել 254-64-11, 593-39-71-70  հեռախոսահամարներով:

Հասցե՝ Արմազի առաջին նրբանցք, թիվ 18

Կոնտակտ

5, Samghebro St., 0105 – Tbilisi, Georgia
Phone: +995322922248
Email: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

 ©2022 Վիրահայոց թեմ. Բոլոր իրավունքները պաշտպանված են