Материалы

Քրիստոսի Պայծառակերպության տոն և խաչքարի օծում

2022 թվականի հուլիսի 24-ին,   Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է  հինգ տաղավար տոներից մեկը՝  Քրիստոսի Պայծառակերպությունը կամ Վարդավառը:  Վիրահայոց թեմի եկեղեցիներում տոնի առիթով կմատուցվի  Սուրբ  և Անմահ Պատարագ: Թբիլիսիի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցում Պատարագիչն է Վիրահայոց թեմի առաջնորդ  Հոգեշնորհ Տեր Կիրակոս վարդապետ Դավթյանը: 

Հավարտ կիրակնօրյա Սուրբ Պատարագի, ժամը՝ 12:00-ին, Վիրահայոց թեմի առաջնորդի ձեռամբ և հոգևորաց դասի մասնակցությամբ, տեղի կունենա Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցու բակում նորահիմն խաչքարի Սրբալույս մյուռոնով օծման  արարողություն:

Այդ օրը եկեղեցիների բակերում կտիրի ուրախ տոնական տրամադրություն և  կպահպանվի  միմյանց վրա ջուր ցողելու  ժողովրդական սովորույթը:

Սկիզբը՝ Թբիլիսիի Սբ. Գևորգ առաջնորդանիստ եկեղեցում՝ ժամը՝ 11:00-ին:

                                 Հավլաբարի Սբ. Էջմիածին եկեղեցում՝ ժամը՝ 10-ն անց 30 րոպեին:

Երկուշաբթի օրը՝ հուլիսի 25-ին, հիշատակ  Մեռելոց է: Թբիլիսիի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ և Հավլաբարի «Սուրբ Էջմիածին» եկեղեցիներում, ժամը 12:00-ին  կկատարվի  հոգեհանգստյան կարգ՝  ննջեցյալների հոգու խաղաղության համար:

Հասցե՝ ք. Թբիլիսի, Սուրբ Գևորգ եկեղեցի, Սամղեբրո փ.5, հեռ. 275-41-11

                                    Սուրբ Էջմիածին եկեղեցի, Արմազի փ. 18, հեռ. 254-64-11

Կոնտակտ

5, Samghebro St., 0105 – Tbilisi, Georgia
Phone: +995322922248
Email: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

 ©2022 Վիրահայոց թեմ. Բոլոր իրավունքները պաշտպանված են