Материалы

Խաչվերաց

2022 թվականի սեպտեմբերի 11-ին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է հինգ Տաղավար տոներից վերջինը՝ Խաչվերացը: Սուրբ Խաչը տոնվում է ի հիշատակ Տիրոջ խաչափայտի` պարսկական գերությունից Երուսաղեմ վերադարձի և Գողգոթայում կանգնեցման (վերացման): Այստեղից էլ տոնը կոչվում է Խաչվերաց:
Տոնը ժողովրդի շրջանում տարածված է նաև Սըրբխեչ անունով: Վիրահայոց թեմի եկեղեցիներում տոնի առթիվ կմատուցվի Սուրբ և Անմահ Պատարագ:
Հաջորդ օրը՝ սեպտեմբերի 12-ին, Մեռելոց է: Եկեղեցիներում կկատարվի հոգեհանգստյան կարգ ննջեցյալների հոգու խաղաղության համար:
Պատարագի սկիզբը՝ Սբ. Գևորգ եկեղեցում ժամը՝ 11:00-ին:
Սբ. Էջմիածին եկեղեցում ժամը՝ 10-ն անց 30 րոպեին:

Հասցե՝ ք. Թբիլիսի, Սուրբ Գևորգ եկեղեցի, Սամղեբրո փ.5, հեռ. 275-41-11
Սուրբ Էջմիածին եկեղեցի, Արմազի փ. 18, հեռ. 254-64-11

Կոնտակտ

5, Samghebro St., 0105 – Tbilisi, Georgia
Phone: +995322922248
Email: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

 ©2022 Վիրահայոց թեմ. Բոլոր իրավունքները պաշտպանված են