Материалы

Ճրագալոյցի և Աստվածահայտնության Սուրբ Պատարագ / 6-01-2022 Տոն Սուրբ ծննդյան և Աստվածահայտնության

5-01-2022

Ճրագալոյցի և Աստվածահայտնության Սուրբ Պատարագ
Հայ Առաքելական Ուղղափառ Սուրբ Եկեղեցու տոնացույցով, Սուրբ ծննդյան տոնն սկսվում է հունվարի 5-ի երեկոյան և շարունակվում կեսգիշերից հետո:

Ի նշանավորումն Սրբազան տոնի՝ Վիրահայոց թեմի բոլոր եկեղեցիներում կմատուցվի Ճրագալոյցի և Աստվածահայտնության Սուրբ Պատարագ:
Սկիզբը՝  ժամը 17:00 


6-01-2022
Տոն Սուրբ ծննդյան և Աստվածահայտնության
Հունվարի 6-ի առավոտյան, Հայաստանյայց  եկեղեցիներում կմատուցվի տոնական Սուրբ Պատարագ:  Հրավիրում ենք Թեմում գործող հայոց եկեղեցիներ՝ մասնակցելու ծիսական արարողակարգերին:
Սուրբ Պատարագից հետո կկատարվի Ջրօրհնեք՝ Հիսուսի մկրտությունը (ըստ ժողովրդի՝ խաչը ջուրն են գցում):
Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցում տոնական Սուրբ Պատարագը կմատուցի Վիրահայոց թեմի առաջնորդական տեղապահ հոգեշնորհ Տեր Կիրակոս վարդապետ Դավթյանը:

Սբ. Գևորգ առաջնորդանիստ եկեղեցում սկիզբը՝  ժամը 11:00:
Սբ. Էջմիածին եկեղեցում  սկիզբը՝  ժամը 10-ն անց 30 րոպեին:

7-01-2022

Հիշատակ մեռելոցհոգեհանգստյան կարգ

Թբիլիսիի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցում
Սկիզբը՝
Ժամը 12:00

Հասցե.  Սամղեբրո փ.5, հեռ. 275-41-11

Նույն օրը Թբիլիսիի Սբ, Էջմիածին եկեղեցում կմատուցվի Սուրբ Պատարագ: Հավարտ Սբ. Պատարագի կկատարվի հոգեհանգստյան կարգ՝ Հիշատակ մեռելոց:
Սկիզբը՝ ժամը 10-ն անց 30 րոպեին:

Հասցե.  Արմազի փակուղի, նրբանցք 1 (նախկին Արմազի փ.18) հեռ. 254-64-11

Կոնտակտ

5, Samghebro St., 0105 – Tbilisi, Georgia
Phone: +995322922248
Email: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

 ©2022 Վիրահայոց թեմ. Բոլոր իրավունքները պաշտպանված են