Վիրահայոց թեմի մեկօրյա դպրոցների շրջանավարտները հանձնեցին ավարտական քննություն

2019 թվականի հունիսի 22-ին Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի «Ջինիշյան հիշատակի» սրահում կայացավ Թեմի «Սուրբ Գրիգոր Նարեկացի» շաբաթօրյա (ուսուցիչներ՝ Թամարա Գաբոյան և Ռևիկ Կարապետյան) և «Սուրբ Եղիա Մարգարե» կիրակնօրյա (ուսուցիչներ՝ Ռոզա Զոհրաբյան և Ռևիկ Կարապետյան) դպրոցների շրջանավարտների ավարտական քննությունը: Երկրորդ դասարանի 26 սովորող հանձնեց մայրենիի իմացության վկայական ստանալու քննություն: Քննական հարցաթերթիկում ընդգրկված էին հայոց լեզվից և գրականությունից, Հայ ժողովրդի և Հայոց Եկեղեցու պատմությունից, ինչպես նաև ազատ խոսքի վերհանմանը վերաբերող հարցեր:

20190622Քննական հանձնաժողովը, Թեմի կրթության բաժնի տնօրեն Եվգենյա Մարկոսյանի նախագահությամբ, գնահատեց շրջանավարտների գիտելիքները: Երկու դպրոցների սովորողներն էլ դրսևորեցին բավարար գիտելիքներ, քանզի նրանք ոչ միայն կարողացել էին հաղթահարել գրաճանաչության ծրագիրը, այլև ծանոթացել էին հայ գրականության հանճարների գործունեությանը և անգիր արել հայ պոեզիայի գոհարներից, տիրապետում էին հայոց պատմության էջերին: Միանշանակ դրսևորվեց շրջանավարտների երախտագիտությունը իրենց՝ մայրենիին մոտենալու և այն սովորելու հնարավորություն ընձեռելու համար:

Քննությունը հաջող հանձնած շրջանավարտները կստանան Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի օրհնությունը և վկայական՝ մայրենիի ուսուցման դասընթացն ավարտելու մասին:

Հիշեցնենք, որ Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնում գործում են երկու մեկօրյա դպրոցներ, որտեղ ցանկացողները կարող են սովորել մեսրոպատառ հայերենը և հայ գրականությունը, ծանոթանալ Հայոց Եկեղեցու և հայ ժողովրդի պատմությանը: Ուսուցումն այստեղ երկամյա է: Տասը և բարձր տարիքի մայրենիին չտիրապետող հայորդիները այս դպրոցներում հնարավորություն ունեն սովորելու հայերենը: Ուսումնառությունն անվճար է:

20190622

Հայարտուն

  • Created on .
  • Hits: 185

Կոնտակտ

5, Samghebro St., 0105 – Tbilisi, Georgia
Phone: +995322922248
+995322754111
Email: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։