Վիրահայոց թեմի «Սբ.Գր.Նարեկացի» շաբաթօրյա դպրոցի միջոցառումը՝ նվիրված Կոմիտաս վարդապետի 150- ամյա հոբելյանին

2019 թվականի հունիսի 8-ին, թեմի «Հայարտուն» կենտրոնի Գալուստ Գյուլբենկյան սրահում տեղի ունեցավ կենտրոնի «Սբ. Գրիգոր Նարեկացի» շաբաթօրյա դպրոցի միջոցառումը՝ նվիրված Կոմիտաս վարդապետի փառապանծ հոբելյանին:

Միջոցառմանը իր օրհնաբեր ներկայությունն էր բերել Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը՝ կենտրոնի հոգևոր տեսուչ արժանապատիվ Տեր Տաթև քահանա Մարուքյանի ընկերակցությամբ:

Ողջունելով ներկաներին, «Հայարտուն» կենտրոնի ղեկավար Եվգենյա Մարկոսյանը ներկայացրեց միջոցառման խորհուրդը՝ որպես մայրենին սերտած հայորդիների խոնարհում Կոմիտասի վարդապետի հիշատակին:

Հիրավի մեծ էր աշխատանքը, օտարալեզու կրթօջախներում ուսում ստացող հայ պարման-պարմանուհիները, ուսուցիչներ Թամարա Գաբոյանի և Ռևիկ Կարապետյանի ջանքերի շնորհիվ հայերեն խոսքով ներկայացրեցին Կոմիտաս վարդապետի կյանքն ու գործունեությունը, նաև արտասանելով հատվածներ 20190608Պարույր Սևակի «Եղիցի լույս» պոեմից:

Միջոցառմանը իրենց մասնակցությունն էին բերել «Հայարտուն» կենտրոնի «Սբ. Ներսես Շնորհալի» երգչախումբը՝ խմբավար Մարիա Աբուլյանի և դաշնակահար Կարեն Միրզոյանի գլխավորությամբ, «Տարոն» պարային համույթը՝ պարուսույց Սուրեն Աբրամյանի ղեկավարությամբ, ինչպես նաև մենակատար Աիդա Բազոյանը և ուրիշներ:

Հավարտ միջոցառման, օրհնության խոսքով հանդես եկավ Վիրահայոց թեմի առաջնորդը: Վազգեն Սրբազանը բարձր գնահատեց ուսուցիչների նվիրական աշխատանքը հայ երիտասարդներին հայոց մեծերին ծանոթացնելու, նրանց ստեղծագործությունը ճանաչելու և յուրացնելու գործում և հորդորեց շարունակել հայերենը սովորելու, հայ մշակույթը տարածելու գործը, որը այս կենտրոնի որդեգրած առաքելությունն է:

Վիրահայոց թեմում շարունակվում են ազգի երկու մեծերի՝ Հովհ.Թումանյանի և Կոմիտաս վարդապետի 150-ամյա հոբելյաններին նվիրված միջոցառումները:

Հայարտուն

  • Created on .
  • Hits: 191

Կոնտակտ

5, Samghebro St., 0105 – Tbilisi, Georgia
Phone: +995322922248
+995322754111
Email: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։