Սուրբ Հարության տոնը նշվեց Մառնեուլիի շրջանի երկու գյուղերում

A12019 թվականի ապրիլի 21-ին Սուրբ Հարության ավետիսը տարածվեց նաև Վիրահայոց58420424 311634732837307 8452910347685199872 n թեմի Մառնեուլիի շրջանում: Վիրահայոց թեմի Քվեմո Քարթլիի տարածաշրջանի հայ համայնքներում ծառայության կոչված հոգեշնորհ Տեր Զավեն վարդապետ Յազիչյանը տոնական Սուրբ և Անմահ Պատարագ մատուցեց Շահումյանի Սուրբ Աստվածածին եկեղեցում:
Հընթացս Սուրբ Պատարագի հոգեշնորհ Հայր Սուրբը անդրադարձ կատարեց Սուրբ Հարության 57870604 2184722231644577 8278007120339664896 oխորհրդին որպես չարի դեմ բարու, խավարի դեմ լույսի հաղթանակ և հավատացյալներին փոխանցեց Վիրահայոց թեմի բարեխնամ առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի հայրական օրհնությունն ու զատկական շնորհավորանքները:
Նույն օրը Հոգեշնորհ Տեր Զավեն վարդապետ Յազիչյանը երեկոյան ժամերգություն անցկացրեց Կարմիր գյուղի Սրբոց Ավետարանչաց մատուռում:
Եվ Շահումյանում և Կարմիր գյուղում Հայր Սուրբը եկեղեցական ծիսակատարություններից հետո մտերմական զրույցներ ունեցավ տեղի բնակչության հետ:

  • Created on .
  • Hits: 77

Կոնտակտ

5, Samghebro St., 0105 – Tbilisi, Georgia
Phone: +995322922248
+995322754111
Email: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։