Վիրահայոց թեմում հավատացյալներին բաժանվեցին զատկական նվերներ

A2019 թվականի ապրիլի 19-ին, Տիրոջ և Փրկչի՝ Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության 20190419 175711 004տոնի առիթով, Թբիլիսիի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ և Հավլաբարի Սուրբ Էջմիածին Եկեղեցիներում հավատացյալներին բաժանվեցին զատկական նվերներ:
Բարեգործական գործողությունը նախաձեռնել էին Վիրահայոց Թեմի առաջնորդարանը, հոգևոր և սարկավագաց 20190419 175930դասը, Վրաստանի հայ կանանց «Շուշանիկ» միությունը, անհատ բարերարներ և հավատացյալներ:
Նախքան նվերների բաժանումը հոգևոր հայրերը ներկաներին փոխանցեցին Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի հայրական օրհնությունը և գալիք Զատկական շնորհավորանքները:
Սուրբ Գևորգ առաջնորդանիստ Եկեղեցու նվիրյալ հավատացյալ Էմմա Ջնդոյանի նվիրատվությամբ Հայոց եկեղեցու 50 հավատացյալ57561204 881558822187689 4642644481999372288 n ստացավ զատկական ավանդական բարիքներ:
Հավլաբարի Սուրբ Էջմիածին եկեղեցու խաչի քավորի, մի քանի ընկերությունների նվիրատվություններով, անհատ բարերարների աջակցությամբ նվերներ ստացան բազում կարիքավոր, միայնակ և հաշմանդամ ծերեր, բազմանդամ ընտանիքներ:
Եկեղեցում հավաքված հավատացյալները և բարեգործական գործողության մասնակիցները հոգևոր դասի հետ միասին աղոթք բարձրացրին ի փառս Հայոց Եկեղեցու և ամենազոր Աստծու:

  • Created on .
  • Hits: 233

Կոնտակտ

5, Samghebro St., 0105 – Tbilisi, Georgia
Phone: +995322922248
+995322754111
Email: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։