Վարչա-տնտեսական բաժին – տնօրեն՝ Կարեն Երիցյան

Վիրահայոց թեմի վարչա-տնտեսական բաժնի գործառույթներից է Վրաստանի հայաբնակ վայրերում կազմակերպել և վերահսկել գործող և չգործող եկեղեցիների շին-վերանորոգման աշխատանքների ընթացքը, ժամանակին լուծել ծառացած խնդիրները և օժանդակել աշխատանքների կանոնավոր իրականացմանը: Այս բաժնի պարտականություններից է նաև նորակառույց և վերանորոգված եկեղեցիների օծման և վերաօծման կազմակերպումը:

Ներկայումս վերոնշյալ բաժնի վրա է դրված «Նորաշեն» եկեղեցու վերականգնողական աշխատանքների վերահսկումը: Վարչա-տնտեսական բաժինը իրականացնում է նաև Հայ գրողների և հասարակական գործիչների Խոջիվանքի պանթեոնի բարեկարգման աշխատանքները:

Բաժնի գործունեության մեջ է մտնում նաև Թեմի տնտեսական հարցերի և խնդիրների ժամանակին լուծումը, մատակարարումների ճիշտ կազմակերպումը, ավտոտնտեսության և պահեստի գործունեությունը:
Այս բաժնի ամենօրյա աշխատանքի արդյունքում ապահովվում է Թեմի առանց խաթարումների և հստակ գործունեությունը:
Վարչա-տնտեսական բաժինը ղեկավարում է այս ոլորտում երկար տարիների աշխատանքային փորձ ունեցող, հմուտ կազմակերպիչ, բանիմաց տնտեսվար Կարեն Երիցյանը, ով իր պարտականություններին վերաբերում է մեծ պատասխանատվությամբ:
Նրա բաժնի մեջ են մտնում ավտոտնտեսությունը և պահեստը, պահակային ծառայությունը, մատակարարման ծառայությունը, թեմական և եկեղեցական կառույցների շին-վերանորոգությունը և տնտեսական սպասարկումը, Թեմական կառույցների սան-տեխնիկական և խոհանոցային աշխատանքները: Կարեն Երիցյանի էլ.-փոստի հասցեն է՝ Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

  • Hits: 989

Կոնտակտ

5, Samghebro St., 0105 – Tbilisi, Georgia
Phone: +995322922248
+995322754111
Email: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։