Բաթումիի «Ալեքսանդր Մանթաշյանց» կենտրոն - տնօրեն՝ Սոնա Հովհաննիսյան

2015 թվականին Բաթումիում իր գործունեությունը սկսեց Ալեքսանդր Մանթաշյանցի անվան կրթության, մշակույթի և երիտասարդության կենտրոնը:
Այն գործում է Բաթումի Սուրբ Փրկիչ եկեղեցուն կից և Վիրահայոց թեմի սեփականությունն է: Կենտրոնի շենքը ձեռք է բերվել ՀՀ կառավարության, ի մասնավորի Սփյուռքի նախարարության նյութական աջակցությամբ, վերանորոգման աշխատանքները կատարվել են Ջինիշյան հիմնադրամի հովանավորությամբ, իսկ ներքին հարդարումը և գույքը ձեռք է բերվել Վիրահայոց թեմի առաջնորդարանի և Սուրբ Փրկիչ եկեղեցու ծխական համայնքի միջոցներով:
Կենտրոնի գործունեությունը նպատակամղված է Բաթումում մեսրոպատառ հայերենի պահպանմանը, ազգային մշակույթի զարգացմանը, հայի ինքնության ըմբռնմանը, հայ-վրացական բարեկամության խորացմանը:
Կենտրոնի շուրջը համախմբված մանկավարժների աշխատանքներն ուղղորդված են ազգապահպանությանը, հայ մանուկների հայեցի դաստիարակությանը, երիտասարդության՝ բարեկամության շնչով և ազգային ինքնության ոգով տոգորված գործունեությանը:
Այստեղ գործում են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» նախակրթարանը, «Մեսրոպ Մաշտոց» հայերենի ուսուցման մեկօրյա դպրոցը, «Մեր ապագան» երիտասարդական միությունը, «Աղբյուր» երգի, «Հեղնար» պարի, ասմունքի և դրամատիկական խմբակները, էլեկտրոնային լրատվամիջոց, կազմակերպվում է հոգեբանական դասընթաց և այլն:
Կենտրոնում գործում է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ նախակրթարանը:
Նախակրթարանի ուսուցիչներն են Սոնա Հովհաննիսյանը և Դիանա Հակոբյանը:
«Մեսրոպ Մաշտոց» կիրակնօրյա դպրոցը՝ ուսուցիչ Սաթենիկ Դանիելյան:
«Աղբյուր» պատանեկան երգչախումբ, որի խմբավարն է եկեղեցական երգչախմբի ղեկավար Ռուզաննա Հովհաննիսյանը:
«Հեղնար» պարային խումբը՝ պարուսույց Մերինե Պողոսյանի գլխավորությամբ:
Կենտրոնում գործում են նաև ասմունքի և թատերական խմբեր: Ուսուցիչ – Սաթենիկ Դանիելյան,
Գեղագիտական դաստիարակության խմբակ- ուսուցիչ Մարիետա Աբեթյան
Ալեքսանդր Մանթաշյանցի անունը կրող կենտրոնը ղեկավարում է Սոնա Հովհաննիսյանը:Մասնագիտությամբ հոգեբան է, ունի մանկավարժ-հոգեբանի և իրավաբան-հոգեբանի որակավորում: Ունի մագիստրոսի կոչում:Աշխատել է որպես մանկավարժ-հոգեբան, դասավանդել է Վիրահայոց թեմի ք. Բաթումիի «Սուրբ Փրկիչ» եկեղեցու Մեսրոպ Մաշտոցի անվան կիրակնօրյա դպրոցում:«Սուրբ Փրկիչ» եկեղեցուն կից ձևավորել է «Հեղնար» պարային խումբը և « Անուշ» տիկնանց միությունը:

  • Created on .
  • Last updated on .
  • Hits: 316

Կոնտակտ

5, Samghebro St., 0105 – Tbilisi, Georgia
Phone: +995322922248
+995322754111
Email: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։