ՂՈՒԼԱԼԻՍ -ՍՈՒՐԲ ԽԱՉ ԵԿԵՂԵՑԻ, ՀԻՄՆԱԴՐՎԵԼ Է 1994 ԹՎԱԿԱՆԻՆ ԿԱԹՈԼԻԿ ԵԿԵՂԵՑԻ: ԱՌԱՔԵԼԱԿԱՆ՝ ՍՈՒՐԲ ԱՍՏՎԱԾԱԾԻՆ ՄԱՏՈՒՌ

1 ghulalisi-surb astvatsatsinis samlocvelo ՀԻՄՆԱԴՐՎԵԼ Է 2000 ԹՎԱԿԱՆԻՆ:

Ղուլալիսը հայաբնակ գյուղ է Վրաստանի Սամցխե-Ջավախքի տարածաշրջանի Ախալցիխեի շրջանում, Ախալցիխե քաղաքից 6 կմ հարավ-արևմուտք: Գյուղում ապրում են ինչպես Հայ Առաքելական Եկեղեցու, այնպես էլ Կաթոլիկ Եկեղեցու հետևորդներ: Ղուլալիսցի Հայ Առաքելական Եկեղեցու հետևորդները տարիներ շարունակ իրենց հոգևոր կարիքները հոգալու համար հաճախել են հարևան Փոքր Պամաճի և Սազելի եկեղեցիները: Այս բացը լրացնելու նպատակով 2000 թվականին ղուլալիսցի Ռոբերտ Անդրանիկի Հարությունյանի բարերարությամբ կառուցվում է Սուրբ Աստվածածին մատուռ-աղոթատունը[1]:

Ճարտարապետություն. Սուրբ Աստվածածին մատուռը կառուցված է տուֆից, ունի երկթեք տանիք: Որպես կապակցանյութ օգտագործվել է կիրը: Ըստ պլանավորման ունի 2 Axalcixe Ghulalisi Surb Astvatsatsinերկարավուն քառանկյուն ձև: Ընդհանուր չափսերն են 6,77x4,68 մ: Մուտքը արևմտյան կողմից է: Մուտքի վերևում կարմիր տուֆից խաչքար է քանդակված, իսկ մուտքի աջ և ձախ կողմերում կան հայերեն արձանագրություններ: Հարավային պատին կամարակապ պատուհան է բացված: Ներքին տարածքի հյուսիսային պատին մկրտության ավազանն է[2]: Արևմտյան ճակատին ագուցված սալիկին արձա­նա­գրված է.«Այս մատուռ-աղոթարանը | կառուցվել է Ղու­լա­լիս | գյուղի ծնունդ Ռոբերտ | Անդրանիկի | Հա­րու­թյուն­յանի | բարերարությամբ | 08.08.2000 թ.»[3]:

Ձեռագիր. Ղուլալիս գյուղում առ այսօր պահվում է Պետրոս Պետրոսյանի կողմից Հինձքից բերված կաշվե կազմով և թանկարժեք քարերով զարդարված մի ձեռագիր Ավետարան, որը Պետրոսյան գերդաստանի ժառանգների տոհմական սրբությունն է համարվում:

Գերեզմանատուն. Գտնվում է գյուղում: Առ այսօր պահպանված տապանաքարերից հները վերաբերում են 19-րդ դարի առաջին կեսին: 19-րդ դարի երկրորդ կեսի որոշ տապանաքարեր արձանագիր են և ունեն ուղղանկյան տեսք[4]:

Վիրահայոց թեմ

Վրաստանի հայկական պատմամշակութային ժառանգության ուսումնասիրության կենտրոն



[1]http://www.jah.am/%D5%B2%D5%B8%D6%82%D5%AC%D5%A1%D5%AC%D5%AB%D5%BD-2:

Տե´ս նաև Ս. Կարապետյան, Ախալցխա, Երևան 2008, էջ 235:

[2]Վրաստանի հայկական պատմամշակութային ժառանգության ուսումնասիրության կենտրոն:

Վիրահայոց թեմ:

[3]Ս.Կարապետյան, նույն տեղում:

[4]Ս.Կարապետյան, նույն տեղում:

  • Hits: 4

Կոնտակտ

5, Samghebro St., 0105 – Tbilisi, Georgia
Phone: +995322922248
+995322754111
Email: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։