ԱԽԱԼՑԻԽԵ - ՍՈՒՐԲ ԳՐԻԳՈՐ ԼՈՒՍԱՎՈՐԻՉ ԵԿԵՂԵՑԻ

1 axalcixe surb grigor lusavorichՀԻՄՆԱԴՐՎԵԼ Է 1837 ԹՎԱԿԱՆԻՆ

ՀԱՍՑԵ՝ ԽՄԱԼԱՁԵ ՓՈՂ. 7 (II ԳՈՒՐԱՄԻՇՎԻԼՈՒ ՓՈՂ. 7

Եկեղեցու կառուցում և նորոգություններ. Ախալցիխեի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին գտնվում է Ախալցիխեի Ռաբաթի թաղամասում:Արխիվային վավերագրերն Ախալցիխեում Սուրբ Գրիգոր Լուսավորիչ անվամբ եկեղեցու վերաբերյալ տեղեկություններ են հաղորդում սկսած 1837 թվականից: Մասնավորապես նշված եկեղեցու անունն առկա է 1837 թվականին կազմված Հայ Առաքելական Եկեղեցու Վրաստանի և Իմերեթի թեմի եկեղեցիների շարժական և անշարժ կալվածքների ցուցակներում[1]: Պահպանվել է նաև Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու 1839 թվականին մահացածների չափաբերական մատյանը[2]: Եկեղեցու արևմտյան պատին առկա հայերեն երկու վիմագրերից մեկի համաձայն` 1837 թվականին կատարվել են եկեղեցու վերանորոգման աշխատանքներ (մյուս արձանագրությունը վերաբերում է 1878 թվականին զանգակատան կառուցմանը)[3]:

Հետաքրքրություն է ներկայացնում նաև «Արձագանք» թերթի հերթական համարներից մեկում տպագրված հոդվածը, ըստ որի Խրիմյան Հայրիկը 1895 թվականին այցելել է Ախալցիխեի Սուրբ Փրկիչ և Սուրբ Լուսավորիչ եկեղեցիներ: Վերջինիս հետ կապված նշվում է, որ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին նշանավոր է՝ որպես Կարնո գաղթականների առաջին ուխտատեղի[4]: «Փորձ» ամսագրում տպագրված մեկ այլ հոդվածի հաղորդած տվյալների համաձայն` 1832 թվականին Ախալցիխեում եղել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ անվամբ եկեղեցի, որը, սակայն, 1876 թվականի դրությամբ, հնության պատճառով չի գործել[5]:

Մեկ այլ արխիվային վավերագրի համաձայն՝ 1840 թվականին թեմակալ առաջնորդ Կարապետ Բագրատունին դիմել է Էջմիածնի Սինոդին՝ Ախալցիխեում Սուրբ Գրիգոր Լուսավորիչ անվամբ 2 axalcixe surb grigor lusavorich 1վանք կառուցելու թույլտվություն ստանալու խնդրանքով: Հայտարարությունում նշվում է նաև, որ Ախալցիխեն չունի մի այնպիսի հարմար ուխտատեղի, որտեղ կարելի լիներ հոգևոր պետքերը հոգալ. առկա է միայն մի ավերատեղի, որտեղ երևում են խաչի հետքեր: Դիմումի վերջում թեմակալ առաջնորդը հավելում է, որ վանքի համար մի «հարմարավոր» տեղ է գնել իր սեփական միջոցներով: Կառուցման համար սպասում է սինոդի թույլտվությանը: 1841 թվականի դրությամբ եկեղեցու կառուցման վերաբերյալ գրագրությունը դեռևս շարունակվում է[6]:

Ըստ Ս. Էփրիկյանի՝ Կարապետ Բագրատունու թեմակալ առաջնորդության շրջանում Ախալցիխեում կառուցվել են Սուրբ Փրկիչ, Սուրբ Ստեփանոս և Սուրբ Լուսավորիչ եկեղեցիները: Վերջինս նախկինում մզկիթ է եղել, որտեղ մինչ Կարապետյան ուսումնարանի հիմնվելը, հավաքվել են հայ մանուկներն ազգային լեզու և կրոնագիտություն սովորելու[7]:

Ըստ վերոնշյալի՝ կարելի եզրակացնել, որ 1830-ական թվականներին Ախալցիխեում Սուրբ Գրիգոր Լուսավորիչ անվամբ եկեղեցի կամ ուխտատեղի է գոյություն ունեցել: Այլ հարց է եկեղեցու` բարեկարգ կամ ավերված տեսքով լինելը, որի տեղում (հնարավոր է նաև մեկ այլ վայրում) հետագայում Կարապետ Բագրատունու նախաձեռնությամբ կառուցվել է ներկայիս Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին:

Ճարտարապետություն.Եկեղեցուարտաքինչափսերն են 13,30x17,05մ: Զանգակատունըկառուցվածէհարավ-արևելյան անկյունում: Պատերի և առաստաղի միջնամասը զարդարված է քիվով: Մուտքըբացվածէ արևմտյան պատին: Դահլիճը կամարակապ սյուներով բաժանված է երեք նավերի: Շինության արևելյան մասումտեղակայված է խորանը, որի աջ և ձախ կողմերում 3 Axalcixi Sb. Grigor Lusavorichավանդատներն են: Հյուսիս-արևմտյան անկյունում կառուցված է փոքր միջնահարկ: Հյուսիսային պատին տեղակայված է մկրտության ավազանը[8]:

Վերանորոգությունները 20-րդ դարում. ՏերԳևորգ եպս. Սերայդարյանի առաջնորդության շրջանում,1977 թվականին թեմի մի շարք եկեղեցիների թվում կատարվեց նաև Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու ներքին և արտաքին մասնակի վերանորոգություն: Եկեղեցու ծախսերով իրականացվեց նաև եկեղեցու ճանապարհի նոր մայթի կառուցումը[9]:

Եկեղեցական իրեր.1837 թվականիթեմի եկեղեցիների շարժական և անշարժ կալվածքների վերոնշյալ ցուցակների համաձայն` Սուրբ Գրիգոր Լուսավորիչ անվամբ եկեղեցին ունեցել է մեկ Խորհրդատետր, մեկ Ավետարան, մեկ Ճաշոց գիրք և այլ ծիսական գրքեր, ընդ որում արծաթեղենը հաշվառված չի եղել[10]:

Ծխատեր քահանաներ.1837 թվականինեկեղեցում քահանայագործել է Տեր-Մարտիրոս Մնացականյանցը[11], 1843 թվականինքահանա է ձեռնադրվել Ղազարոս Գևորգյանը[12], 1870-80-ական թվականներին՝ Հարություն քհն. Գրիկյանը[13]: Խորհրդային շրջանի քահանաներից է եղել Տեր-Համբարձում Մելքոնյանը (օծված 1967թվ.Տեր-Կոմիտաս արքեպս. Տեր Ստեփանյանի կողմից)[14]:

Վերաօծում. 2009 թվականի ապրիլին Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի հանդիսապետությամբ և Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդ Հոգեշնորհ Տեր Բաբգէն աբեղա Սալբիյանի ձեռամբ վերաօծվեցԱխալցիխեի հայկականՍուրբԳրիգորԼուսավորիչեկեղեցին[15]:

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին գործում է առ այսօր (գործել է նաև խորհրդային տարիներին): Եկեղեցուն կից գործում են շաբաթօրյա հոգևոր դասընթացներ, ազգային պարերի խմբակ և Տիկնանց միություն:

Վիրահայոցթեմ

Վրաստանի հայկականպատմամշակութայինժառանգությանուսումնասիրության կենտրոն



[1]ՀԱԱ, ֆ. 56, ց. 6, գ. 39, թ. 109 շրջ.-110:

[2]ՀԱԱ, ֆ. 53, ց. 2, գ. 151, թթ. 1-11 շրջ.:

[3]Ս. Կարապետյան, Ախալցխա, Երևան, 2008, էջ 141-142:

[4]«Արձագանք», 1895, N 78, էջ 1:

[5]«Փորձ» 1876, N 1, էջ 443:

[6]ՀԱԱ, ֆ. 56, ց. 1,գ. 732, թ. 1, 5:

[7] Ս. Էփրիկեան, Պատկերազարդբնաշխարհիկբառարան, Վենետիկ, 1902, հ. 1, էջ 58:

[8]Վրաստանի հայկական պատմամշակութային ժառանգության ուսումնասիրության կենտրոն: Վիրահայոց թեմ:

[9]«Էջմիածին», 1978, (Գ), էջ 62:

[10]ՀԱԱ, ֆ. 56, ց. 6, գ. 39, նույն տեղում:

[11]ՀԱԱ, ֆ. 56, ց. 1, գ. 215, թ.1:

[12]ՀԱԱ, ֆ. 56, ց. 1, գ. 1158, թ. 14-ի շրջ.:

[13]ՀԱԱ, ֆ. 53, ց. 2, գ. 171, թ. 2; գ. 177, թ. 3:

[14]Վիրահայոց թեմի առաջնորդ Գևորգ արքեպ. Սերայդարյանի անձնական արխիվ: Շրջանառվում է առաջին անգամ:

[15]armenpress.am/arm/print/464763/:

  • Hits: 223

Կոնտակտ

5, Samghebro St., 0105 – Tbilisi, Georgia
Phone: +995322922248
+995322754111
Email: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։