ՍԱԶԵԼ - ՍՈՒՐԲ ՀՌԻՓՍԻՄԵ ՄԱՏՈՒՌ

1 sazeli surb hripsimes samlocvelo ՀԻՄՆԱԴՐՎԵԼ Է 1990-ԱԿԱՆՆԵՐԻՆ:

Եկեղեցու կառուցում. Սազել գյուղի Սուրբ Խաչ եկեղեցուց քիչ հեռու գտնվում է ուխտատեղի, որի վրա կառուցվել է մատուռանման պարզ շինություն: 1990-ական թվականներին Սազելի տարածքում` «Փոս արտեր» կոչված վայրում հայտնաբերված և սուրբ համարված քարի վրա էլ հետագայում կառուցվեց Սուրբ Հռիփսիմե անվամբ մատուռը[1]: Այն կառուցվել է և օծվել 1998 թվականի ապրիլի 2-ին, Մառլեն Հովհաննեսի Համբարձումյանի նախաձեռնությամբ[2]։

Ճարտարապետություն. Մատուռը կառուցված է սրբատաշ տուֆից` երկարացված քառանկյան ձևով: Ընդհանուր չափսերն են 5 x 3,98 մ: Ճակատամասերը 2 Sazeli Surb Hripsimeնախշազարդված չեն: Կամարատիպ մուտքը բացված է արևմտյան պատին, որը շրջագծված է հայերեն արձանագրություններ ունեցող երեք սալիկներով: Արևմտյան պատին կից քառասյուն շինություն է, որը ծածկոցի դեր է կատարում: Ծածկը կամարաձև է, երեսապատված թիթեղով: Ներքին տարածքում պատերը սվաղած են[3]:

Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խաչքար. 2017 թվականի ապրիլի 23-ին, օրհնությամբ Վիրահայոց թեմի բարեխնամ առաջնորդ Գերշ․ Տեր Վազգեն Եպս․ Միրզախանյանի, Ախալցիխեի շրջանի Սազել գյուղի Սուրբ Հռիփսիմե մատուռի բակում, ձեռամբ Ախալցիխեի հոգևոր տեսուչ Հոգշ․ Տեր Հակոբ աբեղա Սահակյանի և Ախալցիխեի շրջանների հոգևոր հովիվ Արժ․ Տեր Թորգոմ քհն․ Վարդանյանի, կատարվեց խաչքարի օրհնության կարգ։ Խաչքարը կանգնեցվեց գյուղի բնակիչ, բարերար Մարտիրոս Սողոմոնյանի հովանավորությամբ՝ ի հիշատակ 1915 թվականի Հայոց Մեծ Եղեռնի Սուրբ Նահատակների։ Քանդակագործ`Համլետ Մանասյան[4]։

Վիրահայոց թեմ

Վրաստանի հայկական պատմամշակութային ժառանգության ուսումնասիրության կենտրոն



[1]Հ. Հակոբյան, Ախալցիխե, Արզրումի գաղթից մինչ այսօր, Երևան 2002, էջ 139-140;

Ս. Կարապետյան, Ախալցխա, Երևան, 2008, էջ 274:

[3] Վրաստանի հայկական պատմամշակութային ժառանգության ուսումնասիրության կենտրոն: Վիրահայոց թեմ:

  • Hits: 4

Կոնտակտ

5, Samghebro St., 0105 – Tbilisi, Georgia
Phone: +995322922248
+995322754111
Email: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։