ՉԵՉԵՐԵՔ – ՍՈՒՐԲ ԱՎԵՏԱՐԱՆ ՄԱՏՈՒՌ

2 chechereqi-surb avetaranis samlocveloՀԻՄՆԱԴՐՎԵԼ Է 2005 ԹՎԱԿԱՆԻՆ:

Չեչերեք (Ճալա) գյուղը գտնվում է Ախալցիխեից 4 կմ արևելք` Կուր գետի ձախ ափից մոտ 300 մ հեռավորության վրա: Չեչերեքը առ այսօր հայտնի է գյուղամիջում գտնվող Սուրբ Ավետարան կոչված ուխտատեղիով և այնտեղ պահվող պատկերազարդ ձեռագիր Ավետարանով[1]։

Սուրբ Ավետարան մատուռ. Ըստ հուշարձանագետ Ս. Կարապետյանի` եկեղեցուն փոխարինած շենքն իրենից ներկայացրել է գլխատան հորինվածքով բնակելի տուն[2]: Սուրբ Ավետարան մատուռը աղոթատեղիի համբավ է ձեռք բերել այստեղ պահպանվող, 1745 թվականով թվագրված ձեռագիր Ավետարանի առկայության շնորհիվ: 2005 թվականին գյուղի բնակիչ Էդվարդ Հակոբյանի նախաձեռնությամբ և միջոցներով վերականգնվեց սրբատեղի մատուռը[3]:

Ճարտարապետություն. Մատուռն ունի քառանկյան ձև: Ընդհանուր չափսերն են 5,7x4,6 մ: Ճակատային պատերը սվաղած են ցեմենտի լուծույթով: Պատերը զարդանախշված չեն: Ներքին տարածքում պատերը սվաղած են և ներկած: Մուտքը բացված է արևմտյան պատին, որի վերևում ծածկոց է տեղադրված: Արևմտյան պատի աջ հատվածում հայերեն արձանագրությամբ կարմիր տուֆով խաչքար կա: Երկթեք ծածկը երեսապատված է թիթեղով: Մատուռի քանդակազարդ դռներից ձախ` պատի 1 Chechereqi Surb Avetaranմեջ, տեղադրված է խաչքար, որին կից արված է եռատող հայերեն արձանագրություն. «ՎԵՐԱԿԱՌՈՒՑՈՂ | ԷԴՎԱՐԴ | ՀԱԿՈԲՅԱՆ. 2005»[4]:

Ծխատեր քահանա. Չեչերեքում որպես կանոն հոգևոր ծառայություն են մատուցել Ախալցիխե քաղաքի հոգևորականները: Այսպես`1885 թվականի դրությամբ գյուղը եկեղեցի չուներ, ուներ 9 ծուխ, որոնց և հովվում էր Ախալցիխեի քահանան[5]:

Գերեզմանատուն. Տարածվում է գյուղի հյուսիս-արևելյան եզրին: Տապանաքարերից հները անարձանագիր են և վերաբերում են ԺԹ դարի կեսերին[6]:

Վիրահայոց թեմ

Վրաստանի հայկական պատմամշակութային ժառանգության ուսումնասիրության կենտրոն


[1] ՀԱԱ, ֆ. 53, ց. 1, գ. 176, թ. 6 և շրջ.:

[2] Ս. Կարապետյան, Ախալցխա, Երևան, 2008, էջ 250:

[3][3]Ս. Կարապետյան, նույն տեղում:

[4]Վրաստանի հայկական պատմամշակութային ժառանգության ուսումնասիրության կենտրոն: Վիրահայոց թեմ:

[5] «Արձագանք», 1885 N4, էջ 58:

[6]Ս. Կարապետյան, նույն տեղում, էջ 251:

  • Hits: 120

Կոնտակտ

5, Samghebro St., 0105 – Tbilisi, Georgia
Phone: +995322922248
+995322754111
Email: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։