ԱԲՈՒԼ - ՍՈՒՐԲ ԱՍՏՎԱԾԱԾԻՆ ԵԿԵՂԵՑԻ

1 balxo-surb harutiunis eklesiaՀԻՄՆԱԴՐՎԵԼ Է 1830-ԱԿԱՆ ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ:

Աբուլ հայաբնակ գյուղը գտնվում է Սամցխե-Ջավախքի Ախալքալաքի շրջանում՝ Ախալքալաքի և Աբուլ լեռան միջակայքում, անտիկ շրջանի կիկլոպյան ամրոցով, միջնադարյան պարսպի մնացորդներով, ժայռափոր գերեզման-դամբարաններով և, անշուշտ, հինավուրց եկեղեցիներով (Սուրբ Հարություն՝ 10-11-րդ դարեր, Սուրբ Աստվածածին՝19-րդ դար)[1]:

Եկեղեցու հիմնադրում. Մինչև Սուրբ Աստվածածին եկեղեցու հիմնադրումը, գյուղում գործել է 10-11-րդ դարերի խորանի մասըbalxo-surb harutyun-1ծխական՝ Սուրբ Հարություն անվամբ եկեղեցին[2]։ 1841 թվականի դրությամբ Սուրբ Հարություն եկեղեցին եղել է քարաշեն[3]: Հիշյալ եկեղեցին գործել է մինչև 19-րդ դարի 70-80-ական թվականները, սակայն հետագայում զգացվել է նոր, ավելի ընդարձակ եկեղեցի կառուցելու անհրաժեշտություն, ինչը և նախաձեռնվել է գյուղի բնակիչների կողմից:

Աբուլ գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցու կառուցումը սկսվել է 1884 թվականին[4]: Նոր հիմնադրված եկեղեցին գործել է բնականոն հունով: Այսպես` եկեղեցու վերաբերյալ հիշտակությունների կարելի է հանդիպել թեմի եկեղեցիների տեղեկագրերում: 1915-1916 թվականների դրությամբ եկեղեցու ծխականների թիվը հասել է մոտ 1263-ի[5]:

Ճարտարապետություն. Սուրբ Աստվածածին եկեղեցին կառուցված է սրբատաշ տուֆով: Արտաքին չափսերն են 20,2x10,4 մ: Ունի եռանավ հորինվածք, ավանդատներ, երկու զույգ սյուներ: Զանգակատունը գտնվել է արևմտյան ճակտոնի գագաթին. քանդվել է կայծակի հարվածից[6]:

Գեղարվեստական-տարածական լուծմամբ արևմտյան պատի կենտրոնական մասում միջնավորված է քիվով և զարդարված դասական որմնասյուներով: Արևմտյան պատի խորանի մասըbalxo-surb harutyun-2կենտրոնական մասում քանդակված է խաչ: Արևմտյան կողմից բացված մուտքը զարդարված է քիվով, իսկ նրա վերևում առկա է հայերեն լեզվով գրություն: Տանիքը երեսապատված է մետաղով, որի արևմտյան մասում կառուցված է զանգակատունը: Եկեղեցու ներքին տարածքը կամարակապ սյուներով բաժանված է երեք նավերի: Պատերը սվաղած են և ներկած: Խորանը արևելյան մասում է` իր աջ և ձախ կողմերում կառուցված ավանդատներով: Հյուսիսային պատին տեղակայված է մկրտության ավազանը[7]:

Ծխատեր քահանաներ. Աբուլ գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցու քահանաներից են եղել Տեր Հակոբ քհն. Միքայելյանը, ով քահանայագործել է 1839-1840-ական թվականներին[8] և 1870-ական խորանի մասըbalxo-surb harutyun-3թվականներին քահանայագործած Զաքարիա քահանան [9]:

Դպրոց. Գյուղի ծխական դպրոցը հիմնվել է 19-րդ դարի 60-ական թվականներին: 1868 թվականի դրությամբ աշակերտների թիվը հասնում էր 30-ի[10]: 1891-1914 թթ. դպրոցը չի գործել: Վերաբացվել է 1914/1915 թվականներին[11]: Այդ շրջանում դպրոցի գործունեությանը մեծապես օժանդակել է Կովկասյան բարեգործական ընկերությունը:

Դամբարաններ և Խարաբա գյուղատեղի. Գյուղի արևմտյան կողմում պահպանվել են նախաքրիստոնեական ժամանակաշրջանին վերաբերող դամբարաններ: Գյուղի շրջակայքում պահպանվել են նաև Խարաբա անունով երկու գյուղատեղի, որոնցից մեկում առկա են հիմնավեր եկեղեցու 1 Abuli Surb Astvatsatsinսրբատաշ քարեր, գերեզմանոց[12]:

Եկեղեցու վերաօծում. 2010 թվականի հուլիսի 3-ին, ձեռամբ Վիրահայոց թեմի առաջնորդ Տ. Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի և մասնակցությամբ Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխա­նորդ Տ. Բաբգէն աբղ. Սալբիյանի, վերաօծվեց Ախալքալաքի շրջանի Աբուլ գյուղի Սուրբ Աստ­վածածին եկեղեցին: Հաջորդ օրը Ախալքալաքի հոգևոր հովիվ Տեր Տաթև քահանա Մարուքյանը նորաօծ եկեղեցում մատուցեց Սբ Պատարագ և կատարեց համայնքային մկրտություն: Բոլոր մկրտվողներին գեղեցիկ խաչեր նվիրեց եկեղեցու բարերար Ստեփան Խանջյանը[13]:

Սուրբ Աստվածածին եկեղեցին վերանորոգվել և տարածքր բարեկարգվել է ծագումով աբուլցի Ստեփան Խանջյանի բարերարությամբ:

Վիրահայոց թեմ

Վրաստանի հայկական պատմամշակութային ժառանգության ուսումնասիրության կենտրոն



[1]Այդ մասին տե′ս Ս. Կարապետյան, Ջավախք, Երևան, 2006:

[2]Տե′ս նույն տեղում, էջ 33:

[3]Տե′ս ՀԱԱ, ֆ. 53, ց. 1, գ. 3802 (1), թ. 63-ի շրջ.-64:

[4]Տե′ս «Արձագանք», 1885, N 3, էջ 43:

[5]Տե′ս ՀԱԱ, ֆ.56, ց. 15, գ. 795( մաս 3), թ. 241 շրջ.-242:

[6]Տե′ս Ս. Կարապետյան, նույն տեղում, էջ 34:

[7]Վրաստանի հայկական պատմամշակութային ժառանգության ուսումնասիրության կենտրոն: Վիրահայոց թեմ:

[8]ՀԱԱ, ֆ. 53, ց. 1, գ. 457, թ. 58-ի շրջ:

[9]ՀԱԱ,ֆ. 53, ց. 1, գ. 3868, թ. 17:

[10]Տե′ս ՀԱԱ, ֆ. 53, ց. 1, գ. 3977, թ. 54-ի շրջ.-55:

[11]Տե′ս Ս. Կարապետյան, նույն տեղում, էջ 32:

[12]Տե′ս նույն տեղում, էջ 35-36:

[13]«Էջմիածին», 2010, (Է), էջ 145:

  • Hits: 118

Կոնտակտ

5, Samghebro St., 0105 – Tbilisi, Georgia
Phone: +995322922248
+995322754111
Email: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։