ԱՐԱԿՈՎԱ - ՍՐԲՈՑ ԿՈՒՍԱՆԱՑ ԵԿԵՂԵՑԻ

arakova-srboc kusanac-1 ՀԻՄՆԱԴՐՎԵԼ Է 2001 ԹՎԱԿԱՆԻՆ:

Եկեղեցու կառուցում.Արակովա գյուղի Սրբոց Կուսանաց եկեղեցին հիմնադրվել է 2001 թվականին` ի հիշատակ վաղամեռիկ Հայաստան Յայլախանյանի: Եկեղեցին օծվել է 2001 թվականի հոկտեմբերին, Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Գևորգ արքեպս. Սերյադարյանի կողմից: Եկեղեցու օծման արարողությանը ներկա էին Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդ Տեր Բաբգէն աբեղա Սալբիյանը, Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Սամուել քհն. Թորոսյանը: Եկեղեցին կառուցվել է Հ. Յայլախանյանի կողմից՝ ընտանիքի բարեկամների աջակցությամբ: Եկեղեցին գտնվում է գյուղին կից զառիթափ բարձունքի վրա[1]:Arakova Srboc Kusanac

Ճարտարապետություն.Եկեղեցին կառուցված է տրավերտինից: Ընդհանուր չափսերն են 8x6,5մ: Պատկանում է խաչաձև-գմբեթավոր տիպին: Պատերի և տանիքի միացման տեղերում առկա են քիվեր: Մուտքն արևմտյան կողմից է, որի վերևում հայերեն քառատող գրություն է արված: Տանիքի արևմտյան մասում վեց սյուների վրա հենվող զանգակատունն է: Գմբեթը կազմված է ութ նիստերից, որտեղ բացված են չորս պատուհաններ: Եկեղեցու ծածկը երեսապատված է տուֆի սալիկներով: Շինության արևելյան մասում է գտնվում Սուրբ Խորանը, իսկ հյուսիսային պատին տեղակայված է մկրտության ավազանը[2]:

Տարիների ընթացքում եկեղեցին դարձել է յուրօրինակ ուխտատեղի:

Վիրահայոցթեմ

Վրաստանի հայկական պատմամշակութային ժառանգության ուսումնասիրության կենտրոն



[1]«Էջմիածին», 2001, (Ժ-ԺԱ), էջ135:

[2]Վրաստանի հայկական պատմամշակութային ժառանգության ուսումնասիրության կենտրոն: Վիրահայոց թեմ:

  • Hits: 778

Կոնտակտ

5, Samghebro St., 0105 – Tbilisi, Georgia
Phone: +995322922248
+995322754111
Email: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։