ԳՈՒՄԲՈՒՐԴՈ - ՍՈՒՐԲ ԽԱՉ ԵԿ¬ԵՂԵՑԻ

IMG 2468ԿԱՌՈՒՑՎԵԼ Է 2017 ԹՎԱԿԱՆԻՆ:

Եկեղեցու կառուցում. Գումբուրդո գյուղի արևմտյան եզրին` դեպի Կուր գետը նայող զառիթափ բարձունքի վրա,[1] «Խաչի Դուրան» տեղանքում է գտնվում Սուրբ Խաչ եկեղեցին: Եկեղեցին կառուցվել է 2011 թվականին, Գումբուրդոյի բարեպաշտ հայորդիներ Խաչատուր և Սայաթ Սահարյանների նախաձեռնությամբ և բարերարությամբ: 2017 թվականի ապրիլի 22-ին Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի ձեռամբ և Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդ հոգեշնորհ Տեր Բաբգէն վարդապետ Սալբիյանի մասնակցությամբ, սրբալույս մյուռոնով օծվեց նորակառույց ImgՍուրբ Խաչ եկեղեցին: Անդրանիկ Սուրբ Պատարագը մատուցվեց Սամցխե-Ջավախքի Ախալքալաքի և մերձակա գյուղերի հոգևոր հովիվ Արժանապատիվ Տեր Տաթև քահանա Մարուքյանի կողմից:

Ճարտարապետությունը.Եկեղեցին կառուցված է կարմիր տուֆից: Ընդհանուր չափսերն են 6x9,5մ: Պատկանում է խաչաձև-գմբեթավոր տիպին: Ճակատամասերը զարդանախշած չեն: Պատերի և տանիքի միացման տեղերում առկա են քիվեր: Մուտքն արևմտյան կողմից է, որի վերևում հայերեն քառատող գրություն է արված: Գյուբորդո 1Տանիքի արևմտյան մասում՝ 6 սյուների վրա, կառուցված է զանգակատունը: Գմբեթը կազմված է ութ նիստերից, որտեղ բացված են 4 պատուհաններ: Եկեղեցու ծածկը երեսապատված է տուֆի սալիկներով: Շինության արևելյան մասում՝ չորս աստիճան բարձրության վրա, կառուցված է խորանը, իսկ հյուսիսային պատին տեղակայված է մկրտության ավազանը[2]:

Ժողովրդական ավանդություն. «Խաչի Դուրան» տեղանքում կառուցված նոր եկեղեցու շնորհիվ գումբուրդոցիները հնարավորություն ունեցան Սուրբ Զատկի ավանդական տոնակատարությունն արդեն հավուր պատշաճի նշելու՝ հոգևոր կանոններով և ծիսական համապատասխան արարողություններով: Գումբուրդո գյուղում իրականացվող այս ծիսական արարողակարգը տարածաշրջանում եզակի է իր բնույթով և հավատավոր ժողովրդի համընդհանուր մասնակցության առումով:

Վիրահայոց թեմ

Վրաստանի հայկական պատմամշակութային ժառանգության ուսումնասիրության կենտրոն



[1]«Էջմիածին», 2001, (Ժ-ԺԱ), էջ135:

[2]Վրաստանի հայկական պատմամշակութային ժառանգության ուսումնասիրության կենտրոն: Վիրահայոց թեմ:

  • Hits: 861

Կոնտակտ

5, Samghebro St., 0105 – Tbilisi, Georgia
Phone: +995322922248
+995322754111
Email: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։