ՄԵԾ ՍԱՄՍԱՐ - ՍՈՒՐԲ ԱՍՏՎԱԾԱԾԻՆ ԵԿԵՂԵՑԻ

3 axalqalaqi-didi samsari-surb astvatsatsin-1ՀԻՄՆԱԴՐՎԵԼ Է 19-ՐԴ ԴԱՐԻ ԱՌԱՋԻՆ ԿԵՍԻՆ:

Ըստ պատմական որոշ տեղեկությունների, գյուղըհիմնադրվել էավերված Սամսար քաղաքատեղիում: Որոշ գիտնականներ Սամսար քաղաքը նույնացնում են Սամոսատի հետ[1]:

Եկեղեցու կառուցում. Մեծ Սամսար գյուղի մինչև օրս կանգուն Սուրբ Աստվածածին անվամբ եկեղեցին հիմնադրվել է 1848 թվականին[2]: 1866 թվականի դրությամբ եկեղեցին փայտաշեն էր[3], 1885 թվականին` քարաշեն, փայտածածկ[4]: 1899 թվականի դեկտեմբերի 19-ի երկրաշարժից եկեղեցին հիմնովին խարխլվել է, 1902 2 խորանի մաս axalqalaqi-didi samsari-surb astvatsatsin-թվականին դարձյալ վերակառուցվել: Եկեղեցու բարավորին առկա արձանագրությունը տեղեկություններ է հաղորդում թե′ երկրաշարժի և թե′ վերակառուցման մասին[5]:

Ճարտարապետություն. Եկեղեցու արտաքին չափսերն են 16.25x8.15մ[6]: Մուտքը բացված է արևմտյան կողմից: Կառուցված է խառը տեսակի տուֆից և պատկանում է երկթեք դահլիճի տիպին: Շինարարության ժամանակ որպես կցանյութ կիրառվել է կիրը: Մուտքը արևմտյան կողմից է, որի աջ և վերին մասերում կան հայերեն արձանգրություններ: Տանիքի արևմտյան մասում է կառուցված քառասյուն զանգակատունը: Ծածկը երեսապատված է թիթեղով: Ներսի պատերը սվաղված են և 1 Axalqalaqi Didi Samsari Surb Astvatsatsinներկած: Դահլիճը սյուներով բաժանված է նավերի: Արևելյան մասում խորանն է, որի աջ և ձախ կողմերում ավանդատներն են: Հյուսիսային պատին մկրտության ավազանն է[7]:

Ծխատեր քահանաներ. Սուրբ Աստվածածին եկեղեցու քահանաներից է եղել Հարություն քհն. Կարապետյանը: Քահանայագործել է 1860-1880-ական թվականներին[8]:

Դպրոց. Եկեղեցածխական դպրոցի վերաբերյալ արխիվային վավերագրերը տեղեկություններ են հաղորդում սկսած 1870-ական թվականներից: Ուսուցիչներից հիշատակվում է Խաչատուր Տեր-Ազարյանցը[9]:3 Axalqalaqi Didi Samsari Surb Astvatsatsin

Եկեղեցու վերաօծում. Հետխորհրդային տարիներին Մեծ Սամսար գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցին ևս հայտնվում է անմխիթար վիճակում, որի վերանորոգությունը նախաձեռնվում է նախկին սամսարցիների կողմից: 2004 թվականի հոկտեմբերին ավարտվում են եկեղեցու վերանորոգման աշխատանքները, իսկ 2005 թվականի օգոստոսին Վիրահայոց թեմի Առաջնորդ Գերշ. Տ. Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի ձեռամբ վերաօծվում է Սուրբ Աստվածածին եկեղեցին: Աղոթատունը նորոգվել է գյուղի հիմնադիր Տ. Բարսեղ քահանայի թոռներից մեկի՝ ռուսաստանաբնակ Սամվել Բարսեղյանի միջոցներով[10]:

Սրբատեղիներ. Առ այսօր Մեծ Սամսարի տարածքում պահպանվում են 11-12-րդ դարերի Խաչ Մաղալ ժայռափոր եկեղեցին և 11-13-րդ դարերի ժայռափոր երեք եկեղեցիներ ու մեկ մատուռ: Կան նաև նշված դարաշրջանին պատկանող խաչքարեր: Այս ամենը ուշադրությամբ պահվում և պահպանվում են տեղի հայ բնակչության կողմից: Մեծ Սամսար գյուղի եզրին պահպանվում է նաև Կարմրավոր անվամբ մի սրբատեղի[11]:

Վիրահայոց թեմ

Վրաստանի հայկական պատմամշակութային ժառանգության ուսումնասիրության կենտրոն



[1] «Էջմիածին», 2005, Է-Ը, էջ 171:

[2]Ս. Կարապետյան, Ջավախք, Երևան, 2006, էջ 379:

[3]ՀԱԱ, ֆ. 53, ց. 1, գ. 3848, թ.74-ի շրջ.:

[4]«Արձագանք», 1885, N 3, էջ 43:

[5]Ս. Կարապետյան, նույնտեղու,:

[6]Ս. Կարապետյան, նույն տեղում:

[7]Վրաստանի հայկական պատմամշակութային ժառանգության ուսումնասիրության կենտրոն: Վիրահայոց թեմ:

[8]ՀԱԱ, ֆ. 53, ց. 2, գ. 2629, թ. 2; գ. 2633, թ. 2; գ. 2657, թ. 3, գ. 2662, թ. 3:

[9]ՀԱԱ, ֆ. 56, ց. 15, գ. 52, թ. 43:

[10]Էջմիածին», նույն տեղում:

[11]Ս. Կարապետյան, նույն տեղում:

  • Hits: 1065

Կոնտակտ

5, Samghebro St., 0105 – Tbilisi, Georgia
Phone: +995322922248
+995322754111
Email: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։