ՆԻՆՈԾՄԻՆԴԱ (ԽՈՋԱԲԵԿ) - ՍՈՒՐԲ ՍԱՐԳԻՍ ԵԿԵՂԵՑԻ

3 xojabeki surb sargisՀԻՄՆԱԴՐՎԵԼ Է 19-ՐԴ ԴԱՐԻ ԱՌԱՋԻՆ ԿԵՍԻՆ:

Եկեղեցու հիմնադրումը. Խոջաբեկ զյուղր գտնվում է Ախալքալաքից ուղիղ գծով 16 կմ հարավ-արևելք, Խան­չալի լճի արևելյան ափից 2 կմ հեռու, ծովի մակերևույթից 1930-1950 մ բարձրության վրա: Հյուսիս-արևմուտքից կից է եղել Նինոծմինդա շրջկենտրոնին, այժմ այն միավորվել է շրջկենտրոնին և համարվում է մեկ համայնք: Խոջաբեկ գյուղի բնակիչները 19-րդ դարի 40-ական թվականներին, առանց կոնսիստորիայի հավանության, հիմնում են իրենց ծխական եկեղեցին: Մինչև 1848 թվականը եկեղեցին դեռևս օծված չէր: Նույն թվականին նրանք օծման խնդրանքով դիմում են կոնսիստորիային[1]: Թեմի արխիվային վավերագրերում 1866 թվականի դրությամբ եկեղեցին նշվում է՝ որպես փայտաշեն կառույց[2]: Սուրբ Սարգիս եկեղեցին իր նպատակին ծառայեց մինչև 19-րդ դարի 80-ական թվականները: 1882-1884 թվականներին սկսվեցին նոր եկեղեցու կառուցման աշխատանքները: Եկեղեցու կառուցման և 2 Xojabeki Surb Sargisօծման մասին տեղեկություններ է հաղորդում եկեղեցու արևմտյան պատին, մուտքից վեր բացված լուսամուտի բարավորին արված շինարարական արձանագրությունը, համաձայն որի եկեղեցին կառուցվել է հասարակության միջոցներով: Օծվել է 1884 թվականին, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Վրաստանի և Իմերեթի թեմի առաջնորդ Արիստակես եպիսկոպոսի ձեռամբ[3]:

20-րդ դարի սկզբին Սուրբ Սարգիս եկեղեցու կապիտալը կազմել է 417 ռ. 58 կ., անշարժ կալվածքներից ստացված եկամուտը` 76 ռ. 46 կ. արծաթով[4]:1 Xojabeki Surb Sargis

Ճարտարապետություն․Սուրբ Սարգիս եկեղեցին կառուցված է համակ սրբատաշ քարով: Արտաքին չափսերն են 18,68 x 11,02 մ: Մուտքն արևմտյան կողմից է: Կրկնահարկ զանգակատունը կառուցված է արևմտյան ճակտոնի գագաթին[5]:

Դպրոց. Գյուղի եկեղեցա-ծխական դպրոցը բացվել է 1864 թվականին, հասարակության միջոցներով[6]: 1875 թվականի թեմի դպրոցների տեղեկագրի համաձայն` նախակրթարանը գտնվել է եկեղեցու գավթում: Ուսուցիչ է հիշատակվում Սիմեոն Թումասյանցը[7]:

Եկեղեցին խորհրդային և հետխորհրդային տարիներին. Խորհրդային տարիներին եկեղեցին վերածվել է պահեստի և չի ծառայել իր նպատակին մինչև 1993 1Xojabeki Surb Sargisթվականի նոյեմբերի 13-ը, երբ Վիրահայոց թեմի առաջնորդ Տ. Գևորգ եպս. Սերայդարյանը կատարում է վերաբացման և օծման արարողությունը: 1995 թվականին խոջաբեկցիները հանդիսությամբ նշում են ինչպես գյուղի հիմնադրման 165 ամյակը, այնպես էլ եկեղեցու կառուցման 110 ամյակը: Նույն թվականի օգոստոսի 13-ին Սուրբ Սարգիս եկեղեցում մատուցվում է Սուրբ Պատարագ: Պատարագիչն էր Սեպուհ վարդապետը, վերաբերում կատարողը` Եղիա քահանան[8]:

Եկեղեցու վերանորոգություն և վերաօծում. Եկեղեցու հետագա վերանորոգչական աշխատանքներն իրականցվում են տեղի հոգևոր հովիվ Տ. Արմաշ քահանա Պողոսյանի նախաձեռնությամբ: Եկեղեցին վերանորոգվել և տարածքր բարեկարգվել է նույն գյուղի ծնունդ, այժմ ռուսաստանաբնակ Թաթուլ և Արմեն Ղարսլյան եղբայրների բարերարությամբ:

2010 թվականի հուլիս 4-ին, հանդիսապետությամբ Վիրահայոց թեմի առաջնորդ Տ. Վազգեն եպիսկո­պոս Միրզախանյանի և մասնակցությամբ Սամցխե- Ջավախքի և Ծալկայի րնդհանուր առաջնորդա­կան փոխանորդ Տ. Բաբգէն աբղ. Սալբիյանի, կատարվում է Սուրբ Սարգիս եկեղեցու օրհնության կարգ, որին հաջորդում է Սբ Պատարագի սրբազան արարողությունը[9]:

Վիրահայոց թեմ

Վրաստանի հայկական պատմամշակութային ժառանգության ուսումնասիրության կենտրոն



[1]Ս. Կարապետյան, Ջավախք, Երևան, 2006, էջ 245:

[2] ՀԱԱ, ֆ. 53, ց. 1, գ. 3848, թ. 74:

[3] Ս. Կարապետյան, նույն տեղում:

[4] ՀԱԱ, ֆ. 53, ց. 1, գ. 3912, մաս 1, թ. 111-ի շրջ.-112:

[5] Ս. Կարապետյան, նույն տեղում:

[6] ՀԱԱ, ֆ. 53, ց. 1, գ. 3977, թ. 54-ի շրջ.:

[7] ՀԱԱ, ֆ. 56, ց. 15, գ. 52, թ. 43-ի շրջ.:

[8] «Էջմիածին», 1995, Ը-Թ, էջ 130-131:

[9] «Էջմիածին», 2010, Է, էջ 146:

  • Hits: 972

Կոնտակտ

5, Samghebro St., 0105 – Tbilisi, Georgia
Phone: +995322922248
+995322754111
Email: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։